19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներդրումները 5 անգամ պետք է ավելացնել

«Մենք գտնում ենք և մեզ համար կարճաժամկետ թիրախ ենք սահմանել, որպեսզի օտարերկրյա ներդրումների ծավալը ՀՀ-ում բարձրացնենք և հասցնենք ՀՆԱ-ում մինչև 5 տոկոս»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:  Վերջինիս համոզմամբ՝ 5 անգամ պետք է ավելացնել ներդրումների ծավալը:

Նա գտնում է ներդրումնեի ծավալն ավելացնելու համար առաջնային քայլերից է մեծ շուկաներ ապահովելը, գործարար և ներդրումային միջավայրը տարածաշրջանում մրցունակ դարձնելը:

Նա նշեց, որ ՀՀ նախագահի Արաբական էմիրություններ կատարած այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ: Առաջիկայում նախատեսվում է էմիրությունների պատվիրակության այցը Հայաստան, որի ընթացքում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ