19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի կլինի

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու մեկնարկը կտրվի մինչև 2017թ. ապրիլ ամիս: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հարցին, թե արդյոք նախկինում եղած անվստահությունը հիմա վերացել է, նա պատասխանեց, որ իրենք փորձում են համագործակցությունը գործարար միջավայրի հետ դնել նոր մակարդակի վրա ու նման կերպ բարձրացնել հասարակական վստահությունը: «Մեր նախարարությունը պետք է առաջնային դեր ունենա, որովհետև մենք մեզ պատկերացնում ենք առաջնային դուռ գործարարի միջավայրի ու պետության համագործակցության միջև»,-ասաց Ս. Կարայանը:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա նախարարի նշեց, որ հիմնականում շեշտը դրվելու է արդյունաբերության ու արտահանման աճի վրա: «Հույսով ենք, որ առնվազն կպահպանվեն այս տարվա արտահանման ցուցանիշները, որոնք էլ կբերեն արդյունաբերության աճին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ