28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի ստվար հատվածը լավ ժողովուրդ չի, ես նրանց չեմ կարող քաղաքացի համարել /վիդեո/

՛՛Բոլորս ենք մեղավոր, եթե մենք չենք կարողացել այս իշխանություններին հեռացնել, ուրեմն մենք ենք մեղավոր: Եթե այս իշխանությունները շարունակում են իշխել, ուրեմն մեղավոր ենք, որովհետև այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով է, որ արտագաղթում են մարդիկ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ ընդդիմությունն էլ է մեղավոր երկրում ստեղծված վիճակի, հասարակության արտագաղթի համար:

Դիտարկմանը, որ մարդիկ ի դեմս ընտրության իշխանությանը այլընտրանք չեն տեսնում, քանի որ ընդդիմություն այսպես ասած չի կարողանում ՛՛յոլա գնալ՛՛, նա արձագանքեց.

՛՛Ի՞նչ կապ ունի, որ միմյանց հետ յոլա չեն գնում, դա նույնն է, որ հայրը չի կարող եմակուտ ապահովել, երեխաները փախչում են տնից՝ ասելով որ մեղավորը մայրն է, որ չի կարողանում հոր գլուխը ջարդել: Բայց զավակի դժգոհությունը հորից է, երկրի մթնոլորտից է, մեղավորը մայրն է, թե՞ հայրը՛՛:

Մինասյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ը մի քանի անգամ միավորվելու համար կետեր է առաջարկել, սակայն իշխանության պատասխանը բացասական է եղել: ՛՛Իսկ իշխանության պատասխանը որն է՝ եկեք ծառայեք մեզ, մենք ծառա չենք՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմադիրները միմյանց հետ չեն կարողանում միավորվել նույնիկս ընտրությունների ժամանակ, ապա պատգամավորը նկատեց, որ ոչ մի երկրում էլ ընդդիմությունը չի կարող միավորվել, քանի որ չունի գաղափարական ու արժեքային միևնույն հենքը:  Բացի այդ Մինասյանն ասաց, որ ընդդիմության չմիավորվելու վերաբերյալ բոլոր լուրերը արհեստական խայծ է, որ գցում է իշխանությունը:

՛՛Իշխանությունը մոնոլիտ կառույց է, ընդդիմությունը՝ ժողովրդավար: Դուք ասում եք՝ դուք էլ դարձեք դիկտատոր, որ վերացնեք այդ իշխանությանը, հետագայում այդ ընդդիմությունն էլ է վիշապ դառնալու: Միավորված վիշապ ընդդիմություն պետք է՞ ձեզ՛՛,-ասաց նա:

Մինասյանը անկեղծ պոռթկաց, որ ընդդիմության թույլ լինելու համար մեղավոր է նաև հասարակությունը:

՛՛Մի ստվար հատվածը լավ ժողովուրդ չի, ես նրանց չեմ կարող քաղաքացի համարել: Սա անկեղծ պոռթկում է, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին էլ նայենք՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ