24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«2016 թվականը ռեկորդային է եղել»

«2016 թվականը ռեկորդային է եղել արտահանման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ 21 տոկոս արտահանման աճ է գրանցվել:

 Սուրեն Կարյանն ասաց, որ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել արտահնման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների և փորձելու են դիվերսֆիկացնել արտահանումը ըստ երկրների և ըստ ապանքնատեսակների: Նա ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր արտահնման ներուժ կա հարևան երկրների հետ և կա չօգտագործված ներուժ: Նախարարն ասաց, որ արտահանման աճը հայկական ապրանքատեսակների մասով է և այս տարին կամփոփեն արդյունաբերության ոլորտի յոթ տոկոս աճով, և այդ աճը եղել է ի հաշիվ հայկական ապրանքների: Նա հայտնեց, որ վերջին երեք ամսում արձաագրել են 25 տոկոս աճ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատմ մի քանի անգամ ավելի է: Սուրեն Կարայանն ասաց, որ դեպի ԵՄ ՀՀ արտահանման ծավալները ևս աճել են և աշխտանքնր են իրականացնում, որ կարողանան արտահանման ծավալները ԵՄ շուկաներ ավելանան, որը կարևորագույն քայլերից մեկն է:
Նա հավելեց, որ ԵՏՄ երկրների շուկաներում մեր արտահանումն ընդլայնելու նպատակով տվյալ երկրների պատասխանատու գերատեսչությունների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խնդիրների օպերատիվ լուծում տալու համար: «Հայաստանը ԵՏՄ–ում ներկայացրել է ազգային արտադրանքի չափանիշների մասին առաջարկ»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ այդ չափանիշները սահմանում են որակի պահանջներ այնպիսի սպեցիֆիկ մթերքների համար, ինչպիսիք են կոնյակը, բաստուրման, սուջուխը, «Նարինե» կաթնաթթու մթերքը, մածունը։ Դա թույլ է տալիս նշված մթերքների չափանիշները համաձայնեցնել ԵՏՄ սանիտարական պահանջների հետ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ