24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նորքի տուն-ինտերնատում» արձանագրված չարաշահման դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության  բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ  հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա դիմաց պետական բյուջեից վարձատրություն ստանալու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ