25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրության տնտեսական գրագիտության մակարդակը բավականի աճել է

Եկեք չթաքցնենք, որ վերջին երեքուկես ամիսներին ընթացքում, Կառավարության կողմից տնտեսությանը առնչվող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ հանրության կողմից ավելի մեծ ուշադրություն է հատկացվում և տնտեսական թեմաների վերաբերյալ ավելի բովանդակալից քննարկումներ են լինում, քան եղել են որևէ Կառավարության ժամանակ:

Պատճառները մի քանիսն են. նախ հասարակությունը փորձում է այսուհետ ոչ միայն կողքից դիտորդի դեր ունենալ, այլ իր ուշադիր հսկողության տակ պահել Կառավարության կողմից ընդունվող, թե′ կարևոր, թե′ նույնիսկ առաջին հայացքից ոչ այնքան կարևոր, երկրորդական նշանակություն ունեցող որոշումները և գործընթացները, արդեն հասկանալով, որ կառավարման ոլորտում «սատանան հենց մանրուքների մեջ է»:

Երկրորդը, վարչապետի անձի փոփոխությունը այս երևույթին մեծ խթան հանդիսացավ, քանի որ իրեն բնորոշ անմիջականությամբ և որոշակի տեխնիկական հնարքներով Կարեն Կարապետյանը փորձում կառավարման նոր մշակույթ ձևավորել, որը ենթադրում է թափանցիկություն և կառավարման գործընթացներին հանրության կողմից ավելի ակտիվ՝ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն: Երրորդ, կարծում եմ, զգալիորեն մեծացել է մեր ժողովրդի տնտեսագիտության և մենեջմենթի ոլորտներում գրագիտության մակարդակը, որն էլ ավելի է մեծացնում տնտեսական գործընթացների նկատմամբ զգոնությունը և հսկողությունը: Կարծես թե, տնտեսագիտությունը դառնում է ավելի ու ավելի հանրամատչելի ոլորտ: Չորրորդ, վերջապես, հասկացանք, որ առանց առողջ ու մրցունակ տնտեսության չենք կարող ուժեղ բանակ և նորմալ պետություն ստեղծել, իսկ դրա համար, նախևառաջ պետք է պետական ապարատի վրա ուշադիր հսկողություն և կառավարման գործընթացներին ակտիվ մասնակցություն հանրության կողմից: Եթե նախկինում, այս ոլորտի հետ կապված լուրջ քննարկումներ, խելամիտ ու հետաքրքիր առաջարկություններ անում էին միայն տնտեսագետները և տնտեսական ոլորտի լրագրողները, ապա այսօր շարքային «ֆեյսբուքցիները» ոչ պակաս արժեքավոր գաղափարներով և լուծումներով իրենց լուման ունեն այդ քննարկումներում և կարող են լավ դաս տալ պետական չինովնիկներին:

Մեր հասարակությունը վերջապես «տնտեսական թմբիրից» դուրս է եկել: Սա էլ կարելի ասել, այս տարվա քիչ, բայց արժեքավոր ձեռքբերումներից մեկն էր: Պաշտոնական վիճակագրության բոլոր հրապարակումները անցնում են մանրազնին ուսումնասիրության, կասկածի է ենթարկվում ցանկացած ցուցանիշ, սոցիալական ցանցերում և մամուլում ոչ պակաս ակտիվությամբ քննարկվում են նաև տնտեսական նորությունները՝ բանկային համակարգ, ավանդներ, վարկեր, հարկային օրենսդրություն, պետական պարտք, նավթի գներ, օլիգարխներ և այլն՝ երկիրը կամաց կամաց քաղաքականությունից և շոու բիզնեսից ավելի կարևորում է՝ տնտեսության ոլորտը:

Մինչ մեր տնտեսական լրագրողները ամփոփում են տնտեսական տարին, մանրակրիտ ձևով նշելով ընթացիկ տարում ներկա և նախկին կառավարությունների կատարած քայլերը, սխալները, դրական և բացասական կողմերը, սոցիալական ցանցերում զուգահեռ քննարկում են գալիք տարվա փետրվարի 1-ից սպառողների համար ցերեկային սակագնի 1 կՎտ.ժ-ի 46,2 դրամի փոխարեն 44,98 դրամ, իսկ գիշերային՝ 36,2 դրամի փոխարեն՝ 34,98 դրամ նվազեցնելու որոշման մասին: Անկեղծ ասած, բոլորի սպասելիքները ավելի մեծ էին՝ առ այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը ավելի շատ կլիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք:

Իհարկե, սովորական սպառողը այստեղ ամսեկան կտրվածքով, ընդամենը մի քանի հարյուր դրամ է խնայում: Եվս մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դրամ գազի մեկ խորանարդ մետրի սակագնի 7 դրամով նվազումից, իսկ դա արդեն բազմաթիվ ընտանիքների համար ոչ մեծ, բայց որոշակի ֆինանսական ծախսերի թեթևացում է ենթադրում: Դեռ չենք խոսում սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների խնայողությունների համար: Իսկ էլեկտրաէներգիայի հազար կՎտ.ժամ և ավել կամ բնական գազի տաս հազար մետր խոր. սպառում ունեցող ձեռնարկությունների համար, այս քայլերը արդեն զգալի աջակցություն են:

Դա Հայաստանում արտադրանքի ինքնարժեքի իջեցման համար լավագույն լուծումներից մեկն է: Կարելի ասել, որ Կառավարության կողմից այս միջոցառումները ավելի շուտ նպատակաուղղված են եղել արտադրության խթանմանը, հետո նոր բնակչության սոցիալական բեռի թեթևացմանը: Իսկ մեզ մնում է, ավելի ակտիվ ներգրավենք կառավարման գործընթացներին և խելամիտ լուծումներով ուղղորդենք Կառավարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ