24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեղերի հատով վաճառքն այսուհետ անհնար կլինի. Ժամանակ

«Հին նորմերը կկիրառվեն, բայց դեղահաբերի հատով վաճառքն այսուհետ անհնար կլինի»,- այս մասին թերթի հետ զրույցում ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության Նախա­գահ Սամվել Զաքարյանը անդ­րադառնալով «Առեւտրի եւ ծա­ռայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություննե­րին, որոնց համաձայն Հայաս­տանի տարածք ներմուծված դե­ղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն:

Սամվել Զաքարյանի խոսքերով դեղերի մասին եւ հին օրենքով, եւ' նոր օրենքով Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում չի թույ­լատրվում դեղահաբերի հատով վա­ճառք իրականացնել. «Ուղղակի հաշվի առնելով մեր երկրի առանձ­նահատկությունը, մեծ թվով աղքատ բնակչության առկայությունը եւ սոցիալական վիճակը՝ մատների արանքով են նայել այդ արատավոր երեւույթին: Բայց աշխարհի ոչ մի զարգացած երկրում չեք գտնի մի դեղատուն, որտեղ ձեզ դեղորայքը կվաճառեն հատով: Չի կարելի դեղի փաթեթավորումը խախտել, բացել տուփը, միջից հանել մի քանի հատ ու տալ սպառողին»,- ասաց մեր զրուցակիցը հավելելով, որ դեղերի հատավաճառը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ, եթե աշխատակիցը դեղի տուփից հանում է մի քանի հատ ու վաճա­ռում, ապա գնորդը չի կարող հստակ իմանալ` դեղը ժամկետանց է, թե ժամկետի մեջ:

Ս. Զաքարյանի խոսքերով անհաս­կանալի էր «Դեղերի մասին» օրենքի հապշտապ ընդունելը, քանի որ, ըստ նրա դեռ աշխատանք կար անելու: Անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր է ուժի մեջ է մտել «Դեղե­րի մասին» նոր օրենքը, եւ արդեն բազմաթիվ դժգոհություններ ու մտահոգություններ կան` կապված այս օրենքի հետ, առաջին հերթին մտավախություն կա, որ այն հան­գեցնելու է դեղերի գնի թանկացմանը»:

Ի դեպ, նոր օրենքը սահմանում է, որ եթե տնտեսվարողը զուգահեռ ցանկանում է ներմուծում իրակա­նացնել այլ երկրներից, ապա, դա, Զաքարյանի խոսքերով` նոր չափա­նիշները ավելի խստացված Են, որը շատ լավ է ու բնորոշ է բոլոր զարգա­ցած երկրներին: «Սա շատ լավ բան է, դա թույլ կտա բարելավել մրցակ­ցությունը, իջեցնել դեղերի գները: Բայց միեւնույն ժամանակ սա ժա­մանակավրեպ է: Բայց օրենքը իրե­նից որպես այդպիսին ոչ մի թերու­թյուն չի ներկայացնում, ուղղակի իր բարդություններից, Ներմուծման խիստ պահանջներն են պատճառը, որ որոշ տնտեսվարողներ դժգոհում են»,- ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ ոչ մի խնդիր չկա, որ օրինակ Ֆրանսիայում արտադրված դեղը ներմուծվի Հայաստան, այլ հարց է, թե ինչպես է այդ դեղը տե­ղափոխվել Հայաստան, ինչ պայ­մաններով են բերել, չափորոշիչները պահպանվել են, թե ոչ: «Այստեղ է, որ այդ ռիսկերը կան»:

Հարցին, թե դեղերի ներմուծման պայմանների խստացումն ինչի կա­րող է հանգեցնել, Ջաքարյանը պա­տասխանեց. «Եթե դու լավ արտադ­րանքը գնում ես լավ ւսրտադրողից, բայց վատ պայմաններով տեղափո­խում ես Հայաստան, այդ մեղքը արտադրողինը չէ: Այնպես որ, խստա­ցումը կստիպի ապահու1Ել ւսմբողջ շղթան’ պատշաճ արտադրում, պւստշաճ տեղափոխում ու բաշ­խում»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ