25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առատ տեղացած ձյունը բարենպաստ է գյուղատնտեսության համար /վիդեո/

«Տարվա ընթացքում եղան ճանապարհային խնդիրներ Լարսի հետ կապված, ամռանը, նաև հիմա ճանապարհը երկար ժամանակով փակ մնաց, որը խանգարեց արտահանումներին»,- այսօր  «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Հիմա առատ տեղացած ձյունը բարենպաստ է,  նահանջ տարուց դուրս կգանք ու ավելի շատ արդյունքներ կունենանք, քան այս տարի էր»,- նշեց բանախոսը:

Ըստ Հրաչ Բերբերյանի՝   չնայած տարին նախորդ գյուղատնտեսության տարվա համեմատ պակաս բերքառատ էր, այդուհանդեձ, ներկայացվեցին արտահանման մեծ ծավալի անհասկանալի ցուցանիշներ:

«Ներկայացրեցին, թե 120-140 000 տոննա բերքի արտահանում է եղել, որից 40 000 տոննա լոլիկ է եղել, որը արտահանվել է հունիսին։ Սա այն դեպքում, երբ մեր մոտ լոլիկի բերքը ստանում ենք օգոստոս-սեպտեմբերին, իսկ ջերմոցներ այդքան ունե՞նք, դժվար թե: Դե թող ցույց տան՝ որտեղ է արտադրվել և որ կազմակերպություններն են արտադրել:
Համոզված եմ, որ ՀՀ-ի փաստաթղթերով այդ քանակն արտահանվել է»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ