16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

5000-ով տալիս են խանութին, 9000-ով վաճառում են. դիմելու են վարչապետին

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով` շուկայում Ամանորի շեմին ընդեղենը բավական թանկ է, քանի որ Լարսի ճանապարհն առժամանակ փակ էր, այդ պատճաեով գներն սկսեցին բարձրանալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ մսի շուկայում քիչ տարբերություն կա, բարձրացել է ընդամենը 200 դրամով: «Միս-մսամթերքը մնացել է նույնը: Մենք պատրաստվում ենք վարչապետին ասել, որ խանութները 50 տոկոսով ավելացնում են գինը  տարբեր տեսակի մսամթեքի վրա, հատկապես բաստուրմայի:

Արտադողը 5000 դրամով տալիս է խանութին, նա դնում է 9000 դրամ, արտադրողը տալիս է ընդամենը մի փոքր ավելացուկով»,-նկատեց նա:

Մ. Հակոբյանի կարծիքով` տարվա վերջին օրերին մի փոքր կթանկանա կանաչին, իսկ արլյուրը չի թանկացել: «Այս տարի ավելի պասիվ գնաճ է եղել, քիչ:

Մարդկանց մոտ գնողունակությունը սպառողների դեֆիցիտ է, սպառող չունենք, որ գնի ապրանքներ, իսկ այն սպառողներն, ովքեր էլ որ Հայաստանում են մնացել, գնումներ են կատարում, գնում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Բայց այս տարի բարեագործությունը տարբեր ֆիրմաների կողմից շատացել է, տալիս են տարբեր անապահով ընտանիքների, և բավական մեծ օգնություն է նրանց»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ