19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաեւ նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու եւ  միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման եւ անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհրդանշական հուշանվեր է հանձնել:  

Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար եւ ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մինչ հուշամրցաշարի մրցութային մենամարտերի մեկնարկը, մարզաձեւի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ