25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանում կինն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով պատուհանից

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 1957 թ. ծնված Հ. Ա.-ը ընկել է նույն շենքի բակում կայանած «BMW 325» մակնիշի 87 MT 087 պ/հ ավտոմեքենայի վրա, այնուհետև Հ. Ա.-ի դին հայտնվել է ավտոմեքենայից մոտ 2 մ հեռավորության վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն շենքի 6-րդ հարկի բնակչուհի, 59-ամյա Հ. Ա.-ն, իսկ BMW-ն պատկանում է նույն շենքի բնակիչ Հրաչյա Մուրադյանին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հ. Ա.-ն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով, իսկ նշված շենքը 15 հարկանի է և իրավապահները պարզում են, թե որ հարկից է նա իրեն ցած նետել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ