25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անընդհատ սպառումը կարող է բերել կատաստրոֆայի, որին մենք արդեն շատ մոտ ենք

“Ամեն տարի կորցնում ենք գյուղատնտեսական նշանակության հողեր, լցնում ենք այդ հողերը արտադրական թափոններով և չենք հասկանում, թե ինչ վնաս է դա մեր փոքր երկրին”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ մտահոգիչ այս թեմայով կիսվեց “Էկոլուր” հ/կ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանը տեղեկացրեց, որ  պաշտոնական  տվյալներով Հայաստանի հողերի  88 տոկոսից ավելին ենթակա է անապատացման և որպես էկոհամակարգ սա շատ լուրջ խնդիր է:

Ինգա Զարաֆյանը նշեց, որ պետությունը տեղյակ է այս խնդրին և հանդես է եկել մի շարք առաջարկներով , որոնք այդպես էլ կիրառելի չեն դառնում:

“Կառավարությունը առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, Սևանա լճի էկոհամակարգի կարգավորման ուղղությամբ, սահմանափակել հանքանյութերի օգտագործումը և նաև մի քանի այլ գործառույթներ”:

Ինգա Զարաֆյանի հավաստմամբ՝ դեգրադացված հողերի քանակը Հայաստանում շատ մեծ է, 13 տարի առաջ արդեն մեր հողերի 88 տոկոսը այդ վիճակում էր և այս տարիների ընթացքում փոփոխություն չի արձանագրվել:

Բնապահպանն անդրադարձավ նաև աղտոտված ջրերի խնդրին, որոնք իրենց հերթին մեծ վնասներ են պատճառում:

“Արարատյան դաշտում մոտավորապես 600 հազար հեկտար հողից աղակալման հետևանքով կորցրել ենք  30 հազար հեկտար, այսինքն՝ 5 տոկոսը”,-տվյալներ ներկայացրեց բնապահպանը:

Բնապահպան –ակտիվիստ  Անի Կաղինյանն էլ կարծիք հայտնեց, որ անկախ մասնագիտությունից և սոցիալական դիրքից, ցանկացած հայ պիտի տեղեկանա սպասվող վտանգների մասին և փորձի լուծումներ փնտրել:

“Դու չես կարող անընդհատ սպառել: Պետք է  հասկանալ, որ անընդհատ սպառումը կարող է բերել կատաստրոֆայի, որին մենք արդեն շատ մոտ ենք”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ