20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներքին պարտքի հաշվին տնտեսական աճ ապահովող երկիր ենք

«Վերջին 3 ամիսներին տնտեսական աճը լուրջ անկում է ապրել, իջել է, այսինքն` մենք ոչ մի տնտեսական աճ այս պահի դրությամբ չունենք: Մեր տնտեսական աճը հասել է 100.6 տոկոսի: Այն ընդամենը 60-70 միլիոն դոլար է, և ընդհանուր առմամբ այս տարվա ընթացքում վերցրել ենք ավելի քան 530 միլիոն դոլարի էլ վարկ, և ես, տնտեսական աճը, անկախ նրանից թե որ վարչապետի օրոք է, համեմատում եմ վերցրած պարտքի հետ, հասկանում ենք, որ մենք պարտքի հաշվին տնտեսական աճ ունեցող երկիր ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն` ամփոփելով տնտեսական տարին:

Նա նշեց, որ դեֆիցիտի խնդիրը չի լուծվում, ու մենք արդեն 10-րդ ամսվա դրությամբ գերազանցել ենք տարեական բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը. «Պլանավորել են 190 միլիարդ, ունենք 193: Բանկերի մեծ մասը մոտ 140 միլիարդի պետական պարտատոմսեր են գնել և ֆինանսավորել են բյուջեի դեֆիցիտը, այսինքն` բանկերը  տնտեսություն ֆինանսավորելու փոխարեն նախընտրում են ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը, ու դրանից այսպես ասած` բյուջեի միջոցների հաշվին տոկոսներ են ստանում»: Ինչ վերաբերում է ճյուղային աճերին, նա ասաց, որ հիմնականում աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում, որոշ աճ կա ծառայությունների ոլորտում, սակայն սա էական արդյունք չի կարելի համարել:

«Արտահանման բնագավառում կա լուրջ աճ, վերջապես վերականգնվեց ներմուծման ծավալը, որը պայմանավորված է Ամանորի գործոնով, որպեսզի սպասարկվի Ամանորի բումը, բայց եթե վերցնում ենք ընդհանուր տարին,  եթե մենք հաշվի ենք առնում, որ 15 թվականին 14-ի համեմատությամբ 1 միլիարդ 170 միլիոնի կրճատում է եղել, այդ 2 տոկսանոց աճը չի խոսում, որ մեր երկրում էական փոփոխություն է եղել»,-ընդգծեց տնտեսագետը:

Գալով 2017-ի կանխատեսումներին` Վիլեն Խաչատրյանն ասաց, որ մինչև մարտ որոշակի ակտիվություն կգրանցվի` կապված ընտրությունների ֆինանսավորման ծախսերի հետ, ապրիլին կանցնի այդ բումը, մայիսին մինչև ծրագիր ընդունեն, կհասնենք ամառ, և որևէ լուրջ արդյոնք ապահովել չի լինի 2017-ին: Կառավարությունն իր բնականոն գործունեության արդյունքներից բնակչության համար էական նշանակություն ունեցող ինչ-որ քայլեր կարող է անել սեպտեմբերից հետո միայն»:

Տնտեսագետը շեշտեց նաև, որ 2016-ի բյուջեի ուղերձում դրված տնտեսական աճը չի ապահովվում, ինչի մասին Համաշխարհային բանկն էլ էր ասել, և ստացվում է  այնպես, որ 2017-ի բյուջեի կատարումը ևս վտանգի տակ է առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ևս մեկ վարկ է վերցնում ՀՀ-ը, նշանակում է` արտաքին պարտքի ցուցանիշը ևս սխալ է:

«Ներքին պարտքի հաշվին տնտեսական աճ ապահովող երկիր ենք»,-եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ