19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա այն առիթն է, որ կարելի է փայլել…ինչպիսի կերպար ընտրել Ամանորին

Շատ ենք լսում՝ ինչպես դիմավորենք նոր տարին, այնպես էլ այն կշարունակվի: Եթե հավատանք սրան, ուրեմն տարին պիտի գեղեցիկ դիմավորել, և որպեսզի Henaran.am-ի ընթերցողներն էլ նորաձև լինեն, զրուցել են նորաձևության բլոգեր, ոճաբան Մարիաննա Քաբաբյանի հետ:

Վերջինց Ամանորի գիշերը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել արծաթագույնին ու դրա երանգներին, ոսկեգույնին՝ իր  երանգներով. «Ամեն դեպքում Ամանոր է, ու սա այն առիթն է, որ օգտագործենք փայլելու համար:

Տենդենցներից են փայլուն գործվածքները, որ օգտագործվել են գրեթե բոլոր նորաձևության տների կողմից, և Ամանորն այն առիթն է, որբ յուրաքաչնոր կին կարող է իրեն թույլ տալ կրել շատ փայլուն զգեստներ, աքսեսուարներ և հասարակության կողմից չընկալվել որպես անճաշակ, այս պարագայում ինքն արդեն թրենդի մեջ է և շատ նորաձև է նայվում»,-ասում է Մարիաննա Քաբաբյանը:

Նա խորհուրդ է տալիս կրել կրակին մոտ կարմիր, գազարագույնը, ոսկեգույն: «Ցանկալի է, որ կանայք չկրեն գիշատիչ կենդանիների, մասնավորապես կատվազգիներին բնորոշ պրինտներ, ու այս պարագայում էլ խորհուրդ չի տրվում լեոպարդի, վագրի պրինտներ կրել Ամանորի գիշերը»,-խորհուրդ է տալիս մեր զրուցակիցը:

Նա որպես դասական տարբերակ առաջարկում է կրել կարմիր զգեստ՝  կարմիր շրթներկով, սև սուրմայով. «Դա արդեն էլեգանտ դասական կերպար է համարվում՝ եկած ամերիկյան հին ֆիլմերից, ու հնարավոր չէ այս կերպարով սխալվել՝ Ամանորի գիշերը դուրս գալով հանրության մոտ»,-կարծում է Մարիաննա Քաբաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ