24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Նախագահը, որ տեսնի պահանջարկ կա, հետ կնշանակի՛՛ . Գորիսում ստորագրահավաք է

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:

Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտար մասին՝ մտավորականներ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ, նաեւ գյուղապետեր եւ բացատրել, որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված:

“Բայց մենք չենք նշանակում եւ հետո ընտրովի էլ չի, որ ընտրենք”,-հարցրել է գյուղապետերից մեկը: “Նախագահը, որ տեսնի պահանջարկ կա, հետ կնշանակի “,-հակադարձել է Դոլունցը:

Ի դեպ, Գորիսում այն կարծիքին են, որ Արա Դոլունցի այս քայլը իր եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ եղած վերջին հակասությունը հարթելն է: Հիշեցնենք, որ Դոլունցը նշել էր, որ Խաչատրյանի հետ հարաբերությունները զուտ աշխատանքային են: Դրանից հետո նրան զանգահարում է նախկին մարզպետը, հաթաթա տալիս՝ հասկացնելով, որ “թռնելը” լավ բան չէ:

Մարզկենտրոն Կապանում էլ այլ տեսակետ կա: Ըստ մեր զրուցակցի, Դոլունց-Խաչատրյանը իբր հակասությունը խակբանք է: “Պրոստո պիտի ցույց տան, որ թշնամիներ են, որ հետո Դոլունցը դառնա մարզպետ, անի Խաչատրյանի կագրադրությունները”,-կարծում են կապանցիները:

Henaran.am-ը երկու օր Սյունիքում փնտրեց մարզպետի պաշտոնակատարին: Սակայն նա չկար: Գորիսեցներն ասում են՝ “Արայի փիս խասիաթն ա” … անցում ա ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը”:

Ամեն դեպքում, Henaran.am-ը պատրաստ է ներկայացնելու Արա Դոլունցի տեսակետը, եթե իհարկե, վերջինս նման ցանկություն ունենա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ