25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկ օր զրկված մնաս. Յուքոմի մաղթա՞նքը

“Յուքոմ” ընկերության բաժանորդները չգիտեմ երբեւէ դժգոհել են Ինտերնետ ծառայության որակից թե չէ, բայց ես մինչ օրս դժգոհ չէի:

Երկու օր է, ինչ ինտերնետի արագությունը դանդաղ է, ավելի, հեռուստաալիքները կտրտվում են: Բնականաբար, դիմեցի ընկերությանը:

Սիրալիր պատասխանեցին, գրանցեցին եւ համապատասխան մասնագետների խումբը տեղ հասավ:

Բզբզեցին, ստուգեցին եւ ասացին, որ պիտի “յոլա գնամ, մինչեւ գան եւ մոդեմը փոխեն, որպեսզի կորուստները վերանան”: Հավանական ժամկետ նշեցին վաղը: Ինչ արած, պիտի յոլա գնայի, բայց այ քեզ զարմանք, մասնագետների հեռանալուց հետո միանգամից կապը կորավ:

Զանգահարեցի ընկերություն, պարզվեց, որ եթե “մոդեմի լինկի” լամպը չի վառում, ուրեմն ինչ-որ բան կտրվել է, ու բաժանորդը չի կարող դրանից գլուխ հանել: “Դե պիտի սպասեք, մինչեւ վաղը կգան ու կփոխեն սարքը”,-ասաց տեխբաժնի մասնագետը: Իմ այն հարցին  մի օր պիտի մնամ առանց Ինտերնետ ու հեռուստացո՞ւյց ասաց. “Այո, փաստորեն այդպես է ստացվում”:

Փորձեցի համոզել, որ կվճարեմ ծառայության դիմաց, խնդրում եմ, դա կենսական անհրաժեշտություն է ինձ համար՝ պատասխանեց. Ծանոթ ու փո մեր մոտ չի անցնում, բոլորը հավասար են: Մի պահ ուրախացա՝ վերջապես մի ոլորտ, որ ամեն ինչ օրենքով է: Բայց որ ոտնահարվում է իմ իրավունքը, որ օրենքո՞վ է: Ու կրկին մտածեցի ավելի լավ չէր՝ փող ու ծանոթ անցներ, կամ վճարովի ծառայություն ունենային՝ սահմանված կարգով, որ ես չմնայի ձեռնուայն:

Ամեն դեպքում փորձեցինք ընկերության հանրության հետ կապերի պատասխանատուից պարզել, թե նման դեպքերում քաղաքացին ինչ պիտի անի: “Բնականաբար, հասկանում եմ. եթե խնդիրը մոդեմի անսարքության մեջ է, ապա ընկերությունը հնարավորինս սեղմ ժամկետում դա կարգավորում է: Մեր ընկերության կազմը շատ ընդգրկուն է, եւ համապատասխան թվով մասնագետներ կան ”,-ասաց Աշոտ Բաղդասարյանը՝ խոստանալով պարզել իրավիճակը՝ հարցը շուտափույթ լուծելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ