29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանի տարօրինակ հայտնությունը. Հայկական Ժամանակ

3cc2aff7-6290-1000x708-100-scale

Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջ օրակարգը համակարգվե­լու է Ոոբերտ Քոչարյանի կողմից: Օհանյանն, ըստ այդմ, լինելու է պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի առանցքը: Նշվում էր Վարդան Օսկանյանի անունը «Համախմբում» կուսակցությու­նով, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի անուննե­րը: Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չի բացառվում, որ Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան ուժերով վերկուսակցական մի մարմին ստեղծվի, որի նախագահ կընտրվի Ռոբերտ Քոչարյանը: Նշվում էր նաեւ, որ դեկտեմբերի վերջին Ոոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, որով ազդարա­րելու է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, Վարդան Օսկանյանն արդեն հաստատել է, որ նման դաշինքի շուրջ աշխատանքներ են տարվում` նշելով, որ խոսքը շատ ավելի լայն ֆորմատի մասին է:

Քոչարյանի խոսքը, սակայն, հետաձգվում է: Անցյալ շաբաթ Վիկտոր Սողոմոնյանը armtimes.com-ին ասաց 2017-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու հարցին հնարավոր կլինի պատասխանել հունվարին: Դրանից մեկ շաբաթ առաջ, սակայն, նա խոստացել էր հաջորդ շաբաթվա սկզբին ավելի առարկայական պատասխաններ տալ: Նշել էր, որ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին:

Ենթադրվում էր, որ վերա­դարձից հետո պետք է ընտրություններին Քոչարյանի հնարավոր մասնակցության մասին հարցերին համապարփակ պատաս­խաններ տրվեին, հւսվանական է` նշված հարցազրույցի միջոցով: Հետաձգման համար կարող էր լինել երկու պատճառ, կամ ինչ- ինչ հանգամանքներից ելնելով վերջնական որոշում չի կայացվել, կամ հայկական քաղտեխնոլոգիական հայտնի ոճի մեջ որոշվել է Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ ինտերվալ թողնել, որպեսզի նախ առավելագույնս շրջանառվի Օհանյանի խոսքը, որից հետո կարվի արդեն ձիով քայլը: Թեեւ այս երկուսը միմյանց չեն բացառում, նույնիսկ լրացնում են:

Դատելով մինչ այժմ.ընտրված մարտավարությունից, սույն քա­ղաքական միավորը փորձում է երկրաչափական պրոգրեսիայի էֆեկտ ստանալ: Հիշեցնենք, նախ եղավ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, հետո Սեյրան Օհանյանի: Մինչեւ Քոչւևրյանի հայտարարությունը, ըստ մտահղացման, տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, ազատամարտիկներ կհայտարարեն Օհանյանին սատարելու մասին: եվ երբ պահը հասունանա եւ քաղաքա­կան միավորը համապատասխան կշիռը ստանա, իր վերադարձի մասին կազդարարի արդեն Ռոբերտ Քոչարյանը:

Երեկ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն տարածեց, որ­տեղ բացարձակապես հիմնազուրկ անվանեց տեղեկությունը, թե Սեյրան Օհանյանը ուղղորդվում է Ոոբերտ Քոչարյանի կողմից: «Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորա­պես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավա­տալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»,֊ասված է հայտարարու­թյան մեջ: Սողոմոնյանի սույն հայտարարությունը ընկալվել է որ­պես հերքում: Իրականում այն ավե[ի շատ PR էր, հայտարարու­թյան մեխն այն էր, որ Սեյրան Օհանյանը «մեծ ճանապարհ ան­ցած մարդ է», որն առաջնորդվում է սեփական որոշումներով: Իսկ ով է ասում, որ նա չի կարող որոշել քաղաքական ուղին շարունա­կել Ոոբերտ Քոչարյանի հետ:

Քոչարյանի անվան հետ կապվող լրատվական կայքերը վեր­ջին երկու օրվա ընթացքում տասնյակ նյութեր են հրապարակել Սեյրան Օհանյանի մասին: Մեկ կայքում կարելի է 7 հրապարակում կարդալ, հարցազրույցներ, վերլուծություններ այն մասին, թե ինչ հեռանկար ունի Օհանյանի քաղաքական հայտը եւ այլն:

Հարցազրույցներում առանձնահատուկ շեշտվում է, որ Օհան­յանը ազնիվ է եւ պաշտոններից հրաժարվեց` փոխարենը երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից ազատելու գործընթաց սկսելով: Արդեն գրել ենք, որ Օհանյանի հայտարարությունից հնարավոր չէ կռահել՝ ինչու է մտնում քաղաքականություն, ինչ նպատակներ ու­նի: Հասկանալի չէ, թե որտեղից են վերցված քրեաօլիգարխիկ հա­մակարգը ոչնչացնելու մասին նրան վերագրվող մտքերը:

Վերլուծություններում պաշտպանության նախկին նախարարին ավելի տարօրինակ մտքեր են վերագրվում: Կարելի է, օրինակ, հանդիպել հետևյալ բովանդակությամբ վերնագրի. «Ղարաբաղ­յան խնդրի լուծման տարբերակն ըստ Սեյրան Օհանյանի»: Պարզ­վում է Սեյրան Օհանյանը ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ ունի: Նման եզրահանգման վերլուծության հեղինակը եկել է ապրիլյան պատերազմից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանի արած հետեւյալ հայտարարությունից. «Պատերազմի ժամանակ միշտ էլ լինում են եւ կորուստներ, և ձեռքբերումներ, և սույն փաստով չարժե ընկճվել, այլ պետք է մտածել, թե ինչ անել, որ հետագայում ունենալ ձեռքբերումներ»:

Որոշ ժամանակ առաջ նույն մարտավարությամբ ստեղծվեց եւ նշյալ կայքերի միջոցով փորձ էր արվում մեծ քաղաքական կշիռ հաղորդել Վարդան Օսկանյանի կուսակցությանն ու նրա շուրջ ստեղծվեիք հնարավոր դաշինքին: Նորից ինֆորմացիոն «բա­դիկներ», օրական 7-8 հողված, հարցազրույց, վերլուծություն: Օսկանյանի և «Համախմբում» կուսակցության դեպքում, սակայն, լուրջ հաջողություններ չգրանցվեցին:

Ռոբերտ Քոչարյանի վերջնական որոշումը թերեւս կախված կլինի նրանցից, թե Սեյրան Օհանյանի ֆիգուրն ինչ ռեզոնանս կառաջացնի: Որպեսզի նա նորից քաղաքական գործընթացներին մասնակցի, անհրաժեշտ է քիչ թե շատ պատկառելի քաղաքա­կան հենարան ձեւավորել, ինչը չհաջողվեց անել օգտագործելով Օսկանյանի ֆիգուրը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ