19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դուք բան պատասխանեցի՞ք, որ ձեր պատասխանը բավարարի. Զուրաբյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է պետական տուրքի մասին օրենքը համահունչ դարձնել ԱԺ-ում վերջերս հաստատված «Հարկային օրենսգրքի» հետ: «Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցով դիմելով՝ նախ ասաց, որ մի քանի օր առաջ է ԱԺ արտահերթ նիստն ավարտվել: «Մի բան մեզ համար անհասկանալի է` Դուք նո՞ր եք նկատել, որ անհրաժեշտություն կա համապատասխանեցնել «Հարկային օրենսգիրքը» «Պետական տուրքերի մասին» օրենքի հետ: Եթե դուք այդ պարզ բանը նկատած լինեիք այն ժամանակ, ապա հարցը կլուծվեր հենց նախորդ արտահերթ նիստի ժամանակ: Անհասկանալի է նաև` ինչո՞ւ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս հարցը փաթեթով չեք բերել»,- ասաց Զուրաբյանը:

Կարեն Թամազյանը պատասխանեց, որ «Հարկային օրենսգրքում» նշված փոփոխությունն անցկացվել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակաշրջանում, և կարծիքները փորձաքննության են ենթարկվել ու որոշվել փոփոխություն անել: Վերջինս հույս հայտնեց, թե իր պատասխանը բավարարեց Լևոն Զուրաբյանին: Բայց վերջինիս պատասխանը չգոհացրեց պատգամավորին. «Դուք բան պատասխանեցի՞ք, որ ձեր պատասխանը բավարարի: Ես Ձեզ պարզ հարց եմ տալիս, թե ինչու եք նոր հասկանում, որ անհամաձայնություն կա: Երե՞կ եք հայտնաբերել այս անհամաձայնությունը, որովհետև եթե այս հարցի պատասխանը չեք տալիս, նշանակում է` մենք լուրջ կասկածներ ունենք Կառավարության պրոֆեսիոնալության հետ կապված»: Ֆինանսների նախարարի տեղակալը կրկին նույն պատասխանը տվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ