28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեպրեսիան աճում է. Հրապարակ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Գագիկ Ծառուկյանի քաղա­քականություն վերադառ­նալու հայտարարության ժամկետը թեպետ հետաձգվել է մինչեւ հունվարի կեսերը, այդուհան­դերձ, նրա թիմում աննախադեպ ակտիվություն է, նախընտրական պլատֆորմն են մշակում, ցուցակա­գրում թեկնածուներին, ներքին կա­նոնադրություն գրում: ԲՀԿ-ի ակտի­վը շաբաթը մեկ-երկու անգամ այցե­լում է Առինջ` ցուցումներ ստանալու: Խմբում ներգրավված են Մասիսից պատգամավոր ընտրված Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետ­յանը, Նաիրա Զոհրաբյանը, Վայոց Ձորի մարզի ԲՀԿ կառույցի պատաս­խանատու Սերգո Բագրատյանը, վերջին հանդիպումներին նաեւ Վահե էնֆիաջյանին են իրենց հետ տա­րել: Արդեն հստակ է, որ Ծառուկյանը չի վերադառնալու միայն ԲՀԿ-ով եւ ընտրություններին հանդես է գալու լայն ֆորմատի դաշինքով, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ ԲՀԿ-ի ներ­կայացուցիչները:

Դաշինքը հնարա­վոր է անվանակոչվի հենց Ծառուկյանի անունով, թեեւ այս հարցում էլ տարակարծություններ կան: Այնտեղ ներգրավված կլինեն անդամներ նաեւ «Միասնություն» շարժումից, ցուցակում առաջատար տեղերում «Միասնությունից» առնվազն 3 ան­դամ կլինի` Արման Վարդանյանը, Խաչիկ Գալստյանը եւ նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանը: Առնվազն երկու ներկայացուցիչ էլ կլինեն, հավանաբար, «Առաքելությունից» Մանուկ Սուբիասյանն ու Մեսրոպ Առաքելյանը, կլինեն նաեւ անկուսակցականներ, նախկին ԲՀԿ-ականներ, անակնկալ-թեկնածուների պակաս էլ չի զգացվի: Ծառուկյանը հավատարիմ է մնա­ցել նախկին սկզբունքներին բոլորը պետք է մասնակցեն ձայներ բերելու գործընթացին եւ պետք է պայքա­րեն ու ապացուցեն, որ արժանի են խորհրդարանում լինելու, եւ դրա հա­մար այս ընտրությունների ֆորմատը շատ հարմար է` բոլորը կառաջադր­վեն տարածքային ցուցակներում, որը պայմանականորեն ռեյտինգային անվանումն է ստացել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականին ԲՀԿ համամասնական ցուցակը ձեւավորելիս Ծառուկյանն առաջնորդվել էր գրեթե նույն սկզ­բունքով, ցուցակում որեւէ թեկ­նածուի զբաղեցրած տեղը խիստ հարաբերական էր Աժ էին մուտք գործում այն թեկնածուները, որոնց տարածքներում կուսակցությունը բարձր ցուցանիշ էր արձանագրել: Միայն մի քանի բացառությամբ: Ռեյտինգային քվեարկությունը, փաստորեն, լեգալացրել է Ծառուկյանի սկզբունքները, ինչը ԲՀԿ-ում շատե­րի մոտ դեպրեսիա է առաջացրել, որովհետեւ հասկանում են, որ ձայն հավաքելը հեշտ գործ չէ, այն էլ` ռեյ­տինգային քվեարկության առկայու­թյան պարագայում, երբ մրցունակ թեկնածուներ են առաջադրվելու
բոլոր կուսակցություններից: Չի բացառվում, որ քիչ ձայներ հավա­քածները եւս Գագիկ Ծառուկյանի որոշմամբ հայտնվեն խորհրդարա­նում, բայց բոլորը պետք է իմանան իրենց «գինը» եւ մանդատ ունենալու դեպքում գիտակցեն, որ «թագավո­րին» են պարտական:

Մի հետաքրքիր մտահղացում էլ ունի Ծառուկյանի քարոզչական թիմը որոշել է, որ թեկնածուները պետք է սեփական ձեռքով մի թուղթ գրեն-ստորագրեն, որ պարտավոր­վում են կուսակցությանը 15 հազար ձայն բերել եւ միայն այդ դեպքում են հավակնում մանդատի: Ի դեպ, Հանրապետականում դեռ հին մե­թոդներով են առաջնորդվում` նա­խապես ինքնաբացարկի դիմումներ են գրել տալիս: 15 հազար ձայնը, իհարկե, 2017-ին ֆանտաստիկ մեծ թիվ է, բայց այն կարող է փոփոխվել, կարեւորը բովանդակությունն է:

Նոր չափորոշիչները եւ նոր մարդ­կանց հայտնվելը բավականին վա­խեցրել են ԲՀԿ-ականներին: Երեկ նրանցից ոմանք չէին ցանկանում զրուցել ոչ Ծառուկյանի, ոչ էլ իրենց սեփական ծրագրերի թեմայով: Տիգրան Ստեփանյանից հնարա­վոր եղավ միայն պոկել. «Եթե Ծառուկյանը վերադառնա, ես նորից կառաջադրվեմ, իսկ եթե չվերադառ­նա` կմտածեմ…»: Հնարավոր է, որ Ծառուկյանը չվերադառնա: «Ես ինչ իմանամ»,- ասաց ու անջատեց հե­ռախոսը:

Վահան Կարապետյանն էլ նույն հարցին պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, դա մեր քննարկելու հարցերը չեն, իրեն պիտի հարցնեք»:

Վարդան Վարդանյանը հորդորեց սպասել Ծառուկյանի հայտարա­րությանը, որից հետո կխոսեն, «Ի վերջո, ինքը կոնկրետ ժամանակ չա­սաց, չէ, ասաց` առաջիկա օրերին»: Ապա Վարդանյանն ասաց, որ շատ զբաղված է, ու ընդհատեց զրույցը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ