23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դժվար կլինի. Առավոտ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քիչ հավանական է համարում, որ պաշտպանության նախկին նախա­րար Սեյրան Օհանյանը քաղաքականություն է մտնում Բաղրամյան 26-ի թելադրանքով:

«Մինչ այս ինձ թվացել է, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Պարզ­վում է` ոչ: Եթեթե նախարարը պաշտոնաթողությունից հետո է միայն համարում, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ուրեմն մինչ այդ նա այնտեղ անգամ չի Էլ եղել: Այդ դեպքում հարց է ծագում’ ինշո՞վ է զբաղ­վում պաշտպանության նախարարը: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա ամեն բան կախված է նրանից, թե ինչ են ասել իր հրաժարականից հետո Սեյրան Օհանյանին Բաղրամյան 26-ում:

Եթե կոնֆլիկտ է եղել, ապա դժվար թե հիմա նրա ազատ քաղաքականությամբ զբաղվելը նրան որեւէ դիվիդենդներ բերի: Եթե չի եղել, ապա այս քայլը կարող է եւ վնասել նրան: Իսկ եթե թելադրված է հենց նախագահականից, որ տվ­յալ պարագայում քիչ հավանական եմ համարում, ապա հաշվարկը հիմա ճիշտ է արված»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ դժվար կլինի Սեյրան Օհանյանին որպես իրական ընդ­դիմություն ընկալելը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ