18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այլեւս մեզ հետ չեն․ հայտնիներ, որոնք մահացան 2016-ին /ֆոտո/

2016-ը, ցավոք, ոչ միայն ձեռքբերումների, այլեւ կորուստների տարի էր։ Անցած տարվա ընթացքում իրենց մահկանացուն կնքեցին բազմաթիվ հայտնի ու սիրված մարդիկ։ Հավերժ հիշատակ նրանց․․․

Ալան Ռիկման /1946-1916/

1-70

Հանրահայտ ու սիրված բրիտանացի դերասանը հետաքրքիր ու բովանդալակից կյանքով ապրեց, նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում, սակայն, ցավոք, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը։

Դեւիդ Բոուի /1947-2016/

2-64

Վերջին մեկուկես տարին լեգենդար երաժիշտը պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ, մինչեւ վերջին օրն աշխատեց, եւ նրա մահվանից երկու օր առաջ լույս տեսավ նրա 27-րդ ալբոմը։

Նատալյա Կրաչկովսկայա /1938-2016/

3-70
Սովետական եւ ռուսական կինոյի աստղը նկարահանվել է բազմաթիվ սիրված ֆիլմերում։ Դերասանուհին մահացավ սրտի կաթվածից։
Մուհամեդ Ալի /1942-2016/
4-63

Լեգենդար բռնցքամարտիկը մահացավ կյանքի 75-րդ տարում։ Նրան հրաժեշտ տալու էին եկել նրա հազարավոր երկրպագուներ։

Պրինս /1958-2016/

6-37

Լեգենդար երգիչ Պրինսի մահվան պատճառը ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում պարզել։ Ի վերջո հայտնի դարձավ, որ երգիչը մահացել է թմրանյութերի չարաշահումից։

Օլեգ Պոպով /1930-2016/

9-32

Սիրված ծաղրածուն կյանքի վերջին օրն անգամ բեմում էր։

Անտոն Ելչին /1989-2016/

11-24

Այս տարի մահացավ հոլիվուդյան ոչ այնքան հայտնի դերասան Անտոն Ելչինը, ով ազգությամբ ռուս էր։ Տղան ընդամենը 27 տարեկան էր։

Ֆիդել Կաստրո /1926-2016/

12-20

Այս տարի կյանքից հեռացավ Կուբայի հեղափոխության առաջնորդ, Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ