20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գինեգործական Վերնիսաժ Փարաքարում

Վաղը Փարաքարում կկայանա գինեգործական վերիսաժ, որին կմասնակցեն ինչպես գինեգործական ընկերություն և տնական գինի արտադրողներ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արենի փառատոնի հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը: Նա ըեղեկացրեց, որ փառատոնը կմեկնարկի ժամը 11-ից Նաիրի 40 հասցեում (օդանավակայանի ճանապարհից աջ):

“Փառատոնի նպատակն է զարգացնել գինեգործությունը, իսկ վայրի ընտրությունը պայմանավորված է Երևանին մոտ լինելով: Բնակչությունը, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գինի գնել ավելի մատչելի, քան խանութներում”:

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն էլ նշեց, որ վերնիսաժին կմասնակցեն անհատներ.”Արմավիրի մարզում կարկուտի հետևանքով շատ մարդիկ մեծ վնասներ կրեցին, մենք առաջարկել ենք իրենց ևս ունեցած արտադրանքով հանդես գալ, և ինչ-որ կերպ աջակցություն լինի նրանց”:

Ի դեպ, հունիսի 15-ի առավոտյան Հանրապետության հրապարակից 100 դրամով ավտոբուսները կհասցնեն Փարաքար` փառատոնի վայր, ապա  կվերադարձնեն:

Նանե Մանուկյանը, անդրադառնալով ընդհանուր գինեգործությանը, նշեց, որ հայկական չորս ընկերություններ շատ լավ ներկայացնում են իրենց գինին Ֆրանսիայում: Նա խորհուրդ տվեց օրական մեկ գավաթ չոր կարմիր գինի ընպել, որը լավ ազդեցություն կունենա առողջության վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ