20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը 2017-ին կայցելի Իրան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2017–ին կայցելի Իրան։

«Ես Հասան Ռոհանիին շնորհակալություն եմ հայտնել եկող տարի Իրան այցելելու հրավերի համար, նաև ասել եմ, որ հաճույքով ընդունում եմ հրավերը»,– ասաց նախագահը։

Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանը և Իրանը շահագրգռված են հարաբերությունների ամրացման ու զարգացման մեջ։ «Դրա վկայությունը Հայաստանի անկախանալուց ի վեր հարաբերությունների բարձր մակարդակն է»,– նկատեց Ս. Սարգսյանը:

Անդրադառնալով Հասան Ռոհանիի այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերին ՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հարաբերություններին նոր խթան կտան։

 

Նախագահները նաև քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում և ՄԱԿ բանաձեւերը։ «Հայաստանին առաջին հերթին մտահոգում է հայկական համայնքի վիճակը»,–եզրափակեց Ս. Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ