25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անբարեխիղճ մսավաճառների վաճառքի կետերը կփակվեն

2017-ի հունվարից կկասեցվեն Գումի շուկայի հարևանությամբ գործող մսամթերք վաճառող այն կետերը, որտեղ կարձանագրվեն խախտումներ:

ՍԱՊԾ անասնաբուծության պետ Հովհաննես Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է՝  մսավաճառների հետ վերջնական համաձայնության են եկել:
«Նախկինում մենք տուգանում կամ ժամանակավորապես կասեցնում էինք նրանց գործունեությունը, բայց հիմա խախտման դեպքերի հայտնաբերման դեպքում վերջնականապես կփակվեն այդ ցանցերը», – նշել է Հովհաննես Մկրտչյանը:

Անդրադառնալով այս թեմային՝ «Սպառողների միության»  նախագահ Արմեն Պողոսյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
«Այս կյանքում բացարձակ ոչ մի բան չկա: Այս դեպքում անհրաժեշտ է, որ լինի մշտական վերահսկողություն:  Առաջին պայմանն այն պիտի լինի, որ մսամթերք վաճառող բոլոր կետերում լինի  հոսող ջուր ու հատկապես տաք ջուր, հակառակ դեպքում այդ կետերը պետք է փակվեն: Մյուս կարևոր նախապայմանն այն է, որ անասնաբույժն  ամեն օր ստուգի մսամթերքը, փաստաթուղթ  տա, որ այդ մսամթերքը ստուգել է և  այն կարելի  է վաճառել: Այդ փաստաթուղը պիտի տեսանելի տեղում փակցված լինի: Այսպես, բազմաթիվ բաղադրիչներ կան, որ կարևոր են ու պետք է պահպանվեն, սակայն ամենակարևոր երկու նախապայմանները ես արդեն նշեցի», – ասաց Արմեն Պողոսյանը:

Վերջինս ընդգծեց՝  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից սպառողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին խոստացել են հանդիպում կազմակերպել ու քննարկել այս ոլորտին վերաբերող խնդրահարույց հարցերը, սակայն այդ քննարկումը դեռևս տեղի  չի ունեցել:

«Մենք սպասում ենք, թե երբ պետք է տեղի ունենա այդ քննարկումը: Կարծում ենք, որ ընթացքում մեր առաջարկները, կարծիքները կարող են օգնել, եր այս ոլորտում դրական փոփոխություններ լինեն: Պետք է փորձենք միասնական լինել ու  լուծումներ գտնել», – ասաց Արմեն Պողոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ