20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեզ համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը. շվեյցարացի պատգամավոր

“Մեր խորհրդարանական խմբի համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը: Ներկայումս դա թուրքական կառավարությունն է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին:

Լոյենբերգերի խոսքով, ցյուրիխյան արձանագրությունների նպատակն է ՀՀ-ին թույլ տալ դուրս գալ աշխարհագրական մեկուսացումից եւ  նպաստել Թուրքիայի հետ կոնֆլիկտի մերձեցմանը:

“Արձանագրությունները ստորագրվեցին եւ չվավերացվեցին: Չվավերավեցին Թուրքիայի կողմից, որովհետեւ բոլորս գիտենք, որ ըստ երեւույթին, եղավ միջամտություն Ադրբեջանի կողմից եւ դրա պատճառով Թուրքիայի քաղաքական ուժերը հանդես եկան  արձանագրությունների վավերացման դեմ` նոր պայմաններ  առաջադրելով, որոնք վերաբերվում են Ղարաբաղին”,-շարունակել է շվեյցարացի պատգամավորը:

Ուելի Լոյենբերգերը  համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը  կարեւոր նշանակություն կունենա եւ թույլ կտա բարելավել հարաբերությունները ՀՀ եւ Թուրքաիյի միջեւ:

“Գիտենք, որ ներկայումս Թուրքիայում գնալով ավելի մեծ ուժ են ստանում ազգայնական եւ ուլտրաազգայնական ուժերը եւ որ Ադրբեջանի ազդեցությունն է մեծ, այնուամենայնիվ, հուսով ենք, որ իրավիճակը կբարելավվի”,-եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ