19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կամովին. Հրապարակ

Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ- ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել: «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «թաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ որակում, քանի որ իրավապահ մարմնի հրավերն ընդունելու եւ առաջադրված հարցերին պատասխաններ ներկայացնելու վերաբերյալ ինչպես Ձեր դիմումում նշված, այնպես էլ ԶԼՄ-ներումհրապարակված տեղեկությունները վկայում են, որ դա տեղի է ունեցել կամովին»,- պատասխանել է ՄԻՊ-ը:

«Այսինքն` եթե գողը փոստատար ներկայանա, դու էլ դուռը բացես, ու ինքը քեզ կողոպտի, օրենքի խախտում չի կարող արձանագրվել, որովհետեւ դուռը կամովին ես բացել»,- եզրակացնում է հայտնի երաժիշտը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ