20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մնացել են ձյան մեջ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատարը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota Prado» մակնիշի 01 GZ 055 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Յ. Վ.) դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «MAN» մակնիշի 966 PBM 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Վ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 22.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքային զբոսայգում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 RF 351 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված  Մ. Ս.)  ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Grandis» մակնիշի 34 ST 691 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Դ.):

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.53-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի հարակից լճափնյա տարածքում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-66» մակնիշի 37 LT 757 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Կ.)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ