19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախորդ տարին՝ Ազատության հրապարակում, իսկ այս տարին ուրիշ է (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս Ամանորը նշելու է ընտանիքի հետ: Սակայն այս տարին տարբեր է, քանի որ տիկին Փոստանջյանի մեծ աղջիկները բացակա կլինեն, որովհետև գտնվում են արտերկրում և կվերադառնան միայն քննություններից հետո` ամանորյա տոներից մի քիչ անց:

«Նշել ենք այնպես, ինչպես միշտ ենք նշել, բայց անցյալ տարվա Ամանորից տարբեր է, որովհետև անցյալ տարվա Ամանորը մենք ամբողջ ընտանիքով նշեցինք Ազատության հրապարակում, այնտեղ էին իմ հարազատ ընկերները` Սասնա ծռերի անդամները, այնտեղ էին ոստիկանները, միասին, ինչ-որ այդ կերպ ստացվեց: Իսկ այս տարի տանն եմ դիմավորել, ոչ թե Ազատության հրապարակում»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց նա:

Ամանորի եռուզեռի մեջ պատգամավորը հասցնում է տոնական սեղան պատրաստել, նվերներ գնել, սակայն տոնածառի զարդարելը վստահում է ամուսնուն ու երեխաներին: Իսկ հաջորդ տարվա համար Զարուհի Փոստանջյանի համար ցանկալի է, որ բոլորն, ովքեր գտնվում են անազատութան մեջ, լինեն իրենց ընտանիքների հետ, հատկապես նրանք, ովքեր հանիրավի են գտնվում:

«Մաղթանքս է, որպեսզի հաղթահարենք ամբողջ քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որի մեջ ենք ու հիմնադրենք այնպիսի քաղաքական համակարգ, որը կծառայի մեր ժողովրդին»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ