20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ձայն չեն հավաքո՞ւմ

Վերջերս Henaran.am-ի թղթակիցն ականատես էր եղել, թե ինչ խառնաշփոթ է տիրում Վանաձորում: Քաղաքացիները պնդում էին, որ «Հայկական վերածննդից» ասել են, որ եթե հիմա ցուցակագրվեն ու ընտրություններին իրենց ձայն տան, ապա իրենց ավանդները կվերադարձվեն:

Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս լուրը` ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, թե «Օրինաց երկիրն» այն ժամանակ էլ ավանդների վերադարձման համար երկար պայքարել է. «Մեր պայքարի արդյունքում սկսվեց ավանդի վերադարձման գործընթաց իրականության մեջ, տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են, բայց այդ գործընթացը պիտի շարունակվի, ժառանգները չեն ստացել: Մեր մոտեցումը լինելու է այն, որ մենք պայքարելու ենք ավանդների վերադարձման համար ու այս գործընթացը տանելու ենք առաջ»:

Հարցին, թե նշանակում է, որ չեն պահանջում քաղաքացիներից խոստանալ, որ ընտրություններին իրենց են ընտրելու, պատգամավորը պատասխանեց. «Ոչ սա մեր քաղաքական գիծն է, նախընտրական բան չկա, բազմիցս բարձրաձայնել ենք ու պայքարելու ենք այնքան, որ չստացածները ստանան»:

Ի վերջո, ցուցակագրումներ անում են իրենց կուսակցությունում, թե ոչ, մեր հարցին Շահգելդյանն արձագանքեց. «Վիճակագրական տվյալներ ենք նայում, բնականաբար, որովհետև արտագաղթի հետ կապված` բաներ են փոխվել: Սա մնում է քաղաքական գերակայություն մեզ համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ