19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը կարող է լինել ուսանելի մոդել Կովկասի համար. Դոմինիկ դը Բյուման

“Մեր պատվիրակությունը չորս տարի առաջվա համեմատ առաջընթաց է ընդգծում”,-այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ՝ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Դոմինիկ դը Բյումանը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:

Որպես երկրի ներդաշնակ զարգացման խոչընդոտ, շվեյցարացի պատգամավորը նշել է մենաշնորհային տնտեսության ու կոռուպցիայի առկայությունն ու տնտեսական մրցակցության անբավարար մակարդակը:

Անդրադառնալով ՀՀ-ում 2013 թ.-ին սպասվող նախագահական ընտրություններին, Դոմինիկ դը Բյումանն ասել է. “Ապագա նախագահական ընտրությունները ՀՀ ժողովրդավարության համար կարեւոր թեսթ են հանդիսանում: Մեր խորհրդարանական խումբն այդ առիթով հրապարակային կոչ է անում իշխանության ներկաայցուցիչներին` ամեն ինչ անել ընտրական գործընթացը հնարավորինս անխոցելի դարձնելու համար: Հայաստանն այդ  դեպքում կարող է  հպարտանալ, մասնավորապես Եվրոպայի հետ մերձեցման գործընթացներում”,-նշել է նա եւ հավելել, որ Հայաստանի օրինակը կարող է ողջ Կովկասի համար ուսանելի մոդել լինել:

Դոմինիկ դը Բյումանը հիշեցրել է, որ 2013թ-ին ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու է Շվեյցարիան եւ հույս է հայտնել, որ Շվեյցարիայի նախագահութունը թույլ կտա նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ եւ տեւական լուծմանը :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ