29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կմիանա՞ն ազատամարտիկները

seyran-ohanyan-600x452

«Երբ մենակ չես կարողանում ոչինչ անել, հինգով չես կարողանում, հարկավոր է 10-11 մարդու ընդգրկել պայքարի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե կհամագործակցեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին, ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար:

Ըստ Մ. Եղիազարյանը՝ պետք է համախմբվել նրանց շուրջ, ովքեր պայքարում են երկրում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի դեմ: «5 կամ 10 մանդատի համար չենք համախմբվի, ժողովրդին մանդատը չի հետաքրքրում, ժողովրդին հետաքրքրում է այս իրավիճակից փրկվելը: Եթե նպաստի ժողովրդին այս իրավիճակից դուրս բերելուն, ապա կարելի է և համագործակցել: Իսկ մանդատի համար ես չեմ պայքարի: Ժողովուրդը շունչը պահած սպասում է»:

Նրա համոզմամբ՝ այս իրավիճակի համար բոլորն են մեղավոր. «Մարդիկ կան՝ հանցագործ են, այսօր իշխանության մեջ են: Դրա համար բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են իրավիճակից փրկել ժողովրդին, կարող ենք համագործակցել»:

 Խոսելով  Սեյրան Օհանյան-Վիկտոր Դալլաքյան հնարավոր համագործակցության մասին՝ նա ասաց, որ  Վիկտոր Դալլաքյանի գործունեությանը չի հետևել: «Միայն մի բան գիտեմ՝ երբ տունը հրդեհվում է, չեն նայում՝ ով է կեղծ, ով՝ ոչ, բոլորս վազում ենք հրդեհը հանգցնելու: Հետո կորոշենք՝ ով էր ուզում իսկականից հրդեհը հանգցնել, ով՝ գողության համար: Դա էլ ժողովուրդը կորոշի»,-եզրափակեց Մանվել Եղիազարյանը:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ