25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մխիթարյանից բացի առաջին հերթին հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորներով. Վիգեն Սարգսանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, Asekose.am-ի տեղեկություններով, հեռուսաընկերությունների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

«Մենք Հենրիխ Մխիթարյանից բացի հպարտանում ենք նաև մեր երաժիշտներով, ֆիզիկոսներով, բայց առաջին հերթին մեր սահմանին կանգնած զինվորներով »,-ասել է Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին խոսքերին, ըստ որի հայության հպարտության և ուրախության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է:

«Ինձ համար զարմանալի է այն գնահատականը, որ տրվել է Ադրբեջանի ղեկավարին, իբրև ադեկվատ գործիչ»,-նաև ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։

«Բացառում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը չպատկերացնի խաղաղություն առանց պաշտպանական համակարգի»- ասել է Վիգեն Սարգսյանը՝հեռուստաընկերությունների հետ զրույցում, որից հատվածներ, գրառումների տեսքով, եղել են նաև համացանցում:

Աղբյուր՝ Asekose.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ