29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում շուրջ $2,54մլրդ հասնող համաձայնագրեր են կնքվել

putin

Դեկտեմբերի 16-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցը Ճապոնիա: Այցը կարելի է պատմական որակել, քանի որ վերջին 11 տարվա ընթացքում սա Վլադիմիր Պուտինի առաջին այցելությունն էր Ճապոնիա և վերջինիս ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր համաձայնություններ:

Ռուս-ճապոնական գործարար ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է. «Ակնկալում ենք, որ ճապոնական գործարար շրջանակը ամբողջ ծավալով կօգտվի ԵվրԱզԷՍ-ի ընձեռած հնարավորություններից՝ հավելելով, որ ինտեգրացիոն միավորումը գործում ԱՀԿ-ի նորմերի հիման վրա և ներառում է 182 մլն սպառող»:

Պուտինը հայտնել է, որ առաջիկայում փորձագետների մակարդակում նախատեսվում է քննարկել ԵվրԱզԷՍ-ի և Ճապոնիայի միջև Ազատ առևտրի գոտու ձևավորման հարցը: Պուտինը նաև հայտնել է, որ ընթացիկ տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը նվազել է 28%-ով:

Բացասական դինամիկայի պատճառը ոչ միայն արժույթների փոխարժեքների տատանումն ու բնական հումքի անկայուն գինն է, այլև պատժամիջոցային քաղաքականությունը, որին միացել է նաև Ճապոնիան: Ուստի տնտեսության խթանման համար կողմերը պայամանավորվել են խորացնել համագործակցությունը էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, նորարարությունների և հումանիտար ոլորտներում: Պատժամիջոցների պատճառով Ճապոնիա ՌԴ-ից ներկրումը կրճատվել է 27,3%-ով՝ 2014թ $23 մլրդ-ից 2015թ-ին նվազելով մինչև $17 մլրդ-ի: Իսկ ՌԴ արտահանումը 2014թ $8.8 մլրդ-ից 2015թ-ին նվազել է մինչև $5.6 մլրդ.:

Այս առնչությամբ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ 2015թ-ին երկկողմ առևտուրը կրճատվել է ավելի քան 1/3-ով՝ մինչև $21,3, իսկ 2016թ հունվար-սեպտեմբեր ամսիներին ևս 28%-ով՝ մինչև $11,5 մլրդ: Ուստի կողմերը մի շարք համաձայնագրեր են կնքել՝ իրավիճակը կայունացնելու համար: Ճապոնիայի Կառավարության ԳՔ տեղակալ Կոտարո Նոգամին հայտնել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան ՌԴ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում շուրջ $2,54 մլրդ-ի ավելի քան 60 տեսակի համաձայնագրեր են կնքել:

Քննարկվել է նաև ռուս-ճապոնական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցը: Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ ռուս-ճապոնական ներդրումային հիմնադրամի ստեղծումը թույլ կտա $10 մլրդ-ի չափով ներդրումներ կատարել ռուսական տնտեսությունում: Հաստատվել է, որ Ճապոնիան ազատականացնում է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար: Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թ. հունվարի 1-ից:

Նարինե Մեհրաբյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ