23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրտը 12 րոպե չի բաբախել. Հերոսը հավատում էր

Թալիշում զինծառայող Էրիկ Բաբայանի կյանքը փրկելիս երկրորդ ծանր վիրավորումը ստացած 1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը վիրավորվել էր ապրիլի 4-ին:
Նա բեկորային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում ապրիլի 4-ի լուսադեմին: Հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին «ռացիայով» լսել է, որ թշնամին շարունակում է առաջ շարժվել, մեքենայից փախչում է եւ գնում դիրքերը: Փոխհրաձգության ժամանակ ընկերոջ կյանքը փրկելիս Վալերին կրկին վիրավորվում է,նրան տեղափոխում են
Մարտակերտի հոսպիտալ, վիրահատում կարում են լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ էին տեղափոխել, եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել: Թե որքան երկար այն չի բաբախել, դժվար է ասել. հարազատների խոսքով, ամբողջ 12 րոպե: Սակայն բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել Ստեփանակերտ, իսկ հետագայում` ուղղաթիռով տեղափոխել Երեւան դեպի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վալերի Մեհրաբյաէջիցնը երկար ժամանակ կոմայի մեջ էր եւ վերակենդացման բաժանմունքում, սակայն ծննդյան օրվա ամենամեծ հրաշքը եղավ այն, որ նա ծննդյան օրվան ընդառաջ դուրս եկավ կոմայից: Կարելի է ասել՝ նա երկրորդ անգամ է ծնվել, եւ, բնականաբար, այդ գործում մեծ է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինության եւ բժիշկների դերը:
Վալերին Ստեփանակերտից է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա եւ գիտակցության գալով՝ ցանկացել է ընտանիքին տեսնել: Ի դեպ, վերակենդացման բաժանմունքում է եղել նաեւ վիրավոր զինծառայող՝ Էրիկ Բաբայանը, ում կյանքը նա փրկել է: Վերջինս, գիտակցության գալով, պատմել է, որ Վալերին է իր կյանքը փրկել ու էլ ավելի է հուզվել, երբ իմացել է, որ Վալերին էլ է պայքարում կյանքի համար:
Վալերին ամիսներ շարունակ պայքարեց ու ոտքի կանգնավ, ապացուցեց, որ կամքի ուժն ու հավատն է օգնում կյանքում չհանձնվել…..
ՎԱԼԵՐԻ ՋԱՆ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ , ՀՊԱՐՏ ԵՄ , ՈՐ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՀԱՆՁՆՎՈՒՄ ՈՒ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՍ ԼԻՈՎԻՆ ԱՌՈՂՋԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ….ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԱՐՑԱԽ ԳԱԼՈՒՍ ՔԵԶ ԼԻՈՎԻՆ ԱՌՈՂՋ ԿՏԵՍՆԵՄ՚՚՚՚
ՔՈ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄ ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ_ՆՌԱՆ ՀԱՏ

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ