19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արոնյանը պարտություն կրեց

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվեց London Chess Classic սուպերմրցաշարը: Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով մրցեց հետնապահ Վեսելին Թոպալովի հետ եւ պարտություն կրեց 53-րդ քայլում: Տուրի մյուս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի:

Արսպիսով՝ Արոնյանը 4 միավորով բաժանեց 7-9-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր հետ մնաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Ուեսլի Սոն նվաճեց այս շարքի հաղթողի կոչումը: Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Մայքլ Ադամս (Անգլիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 9 տուրից հետո գրանցվեց ահա այսպիսի արդյունք.

Սո՝ 6 միավոր, Կարուանա՝ 5.5, Նակամուրա, Անանդ, Կրամնիկ՝ 5-ական, Գիրի՝ 4.5, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Ադամս՝ 4-ական, Տոպալով՝ 2:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ