25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ:

Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, այս ամենի դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Նա է նախագծում էսքիզները, իսկ շունչ հաղորդում են դրանց քաղաքապետարանի մասնագետները:

Վերջին տարիներին ամբողջ Հանրապետությունից բազում քաղաքացիներ հատուկ այցելում են Էջմիածին՝ հիանալու քաղաքի տոնական լուսավորությամբ: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինելու:

1-14

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ