25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամանորյա սեղան․ ինչպես ձեւավորել 2018-ի ամանորյա սեղանն ու ինչ մատուցել /ֆոտո/

Ամանորյա տոնակատարությունն առանց ճոխ սեղանի անհնար է պատկերացնել։ Անչափ կարեւոր են ոչ միայն մատուցված համեղ ուտելիքները, այլ նաեւ այն, թե ինչպես ես դրանք մատուցում, ինչպես ես զարդարում տոնական սեղանը։

Ահա թե ինչպես է պետք զարդարել 2018-ի ամանորյա սեղանը։

88501916

 Կարմիր եւ ոսկեգույն մոտիվներ՝ բնական կտորից

Որպեսզի սեղանը գեղեցիկ լինի ու ճչան չլինի, ամբողջովին կարմիր գույնի սփռոց մի գցեք սեղանին, այն կարող է կարմիրի եւ մեկ այլ գույնի համադրությամբ  լինել։ Իսկ եթե ամբողջովին կարմիր է, «կոտրեք այն» սպիտակ անձեռոցիկներով։ Անչափ նորաձեւ է նաեւ ոսկեգույնը։ Կարող եք սեղանին ոսկեգույն մոմեր, այլ դեկորացիաներ դնել։

2018-ի ամանորյա սեղանը կարող եք զարդարել ոչ թե սովորական, այլ յուրօրինակ մոմերով։

854

Այս տարի նորաձեւ են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի, կարմիր աստղերի, ձյան փաթիլների տեսքով մոմերը։ 

Հատկապես այս ամանորյա սեղանին ոչ մի դեպքում պլաստիկե ափսեներ կամ սպասք չդնեք, ավելի լավ է բնական հումքից սպասք ընտրեք՝ կավե, փայտե կամ հախճապակե։ սպասքը եւս կարող եք կարմիր կամ ոսկեգույն երագներով ընտրել։

Ինչ մատուցել 2018-ի ամանորյա սեղանին։

Մտածում եք՝ ի՞նչ պատրաստել Ամանորի համար։ Այս տարի տեղին է համեղ մի որեւէ ուտեստ, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին, կլինի հագեցնող, սննդարար։

Այս տարվա բաղադրատոմսերի մեջ կարող եք հատիկեղեն օգտագործել, օրինակ՝ եգիպտացորենի հատիկներ։ Դրանով հիանալի աղցաններ կարող եք պատրաստել։ Բրնձով կերակուրները նույնպես ամանորյա սեղանին հրաշալի կդիտվեն։

Մի մոռացեք մրգերի ու բանջարեղենի մասին։

Մի մոռացեք, որ ինչ էլ պատրաստեք, կարեւոր է դրանք վառ ու հեռաքրքիր զարդարելը՝ կանաչեղենով, նռով կարող եք ուտեստներին տոնական տեսք տալ։pt4rtmenԱյս տարվա ամանորյա սեղանին կարող եք նաեւ տորթ մատուցել։ Բացի համը, կարող եք դիմել երեւակայությանն ու ինչ-որ հետաքրքիր տեսքով տորթ պատրաստել, գեղեցիկ զարդարել այն։

Համեղ խմիչքներ

Չմոռանաք համեղ խմիչների մասին։ Այս տարվա ամենալավ խմիչքը կարող է լինել կարմիր գինին՝ գեղեցիկ բաժակներով մատուցված։ Սակայն չի խանգարի, որ մի քանի կոկտեյլ պատրաստեք, երեխաների համար մրգային կոկտեյլեր ունեցեք։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ