20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաշվետվություն են ներկայացրել հրաձգության և ծանրամարտի հավաքականների գլխավոր մարզիչները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբին այսօր հաշվետվություններ են ներկայացրել հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ս. Նիկողոսյանը ներկայացրել է 2014 թ., 2015 թ. և 2016 թ. մրցաշրջաններում պատանի և երիտասարդ հրաձիգների մարզական արդյունքների համեմատական տվյալները, համաձայն որի, թեև նվազել է միջազգային մրցաշարերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճած մեդալների քանակը, սակայն 2016 թվականի տվյալներով ավելացել է մարզաձևով զբաղվողների թվաքանակը, որոնց մեջ կան մարզական լավ տվյալներ ունեցող բազմաթիվ մարզիկներ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքականների գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հաշվետու ժամանակաշրջանում իր սաների մրցելույթներից հիմնականում գոհ է: Նա բավարար է համարում ծանրամարտի մարզիչների աշխատանքը, քանի որ պատանիների և երիտասարդների հավաքականների կազմը համալրող մարզիկները միջազգային մրցահարթակներում գոհացուցիչ մարզական արդյունքներ են գրանցում:

Հաշվետվությունն ընդունող աշխատանքային խումբը հրաձգության պատանիների և երիտասարդների հավաքականի աշխատանքը հաշվետու ժամանակաշրջանում գնահատել է ոչ բավարար, իսկ ծանրամարտի պատանիների և երիտասարդների հավաքականինը՝ լավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ