25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պրիմիտիվ գողությունը շարունակվում է

Մամուլն ահազանգում է՝ պրիմիտիվ գողությունը շարունակվում է. պետգնումների կայք մտնելիս կարելի է բազմաթիվ այդպիսի փաստեր արձանագրել:
Անդրադառնալով այս թեմային՝  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց.  «Դրա դեմն առնելու համար միայն մի ճար կա. պիտի ամեն մեկն իր տեղում ազնիվ լինի: Դեռ երեք հազար տարի առաջ չինացիներն ասում էին՝ որպեսզի գողություն չլինի, կայսրն ազնիվ պիտի լինի: Եվ, ուրեմն, իշխանությունն էլ ազնիվ պիտի լինի: Տասը դրամ գողացողն էլ է գող, տասը միլիոն գողացողն էլ: Բարոյական մարդը երկրից ու ժողովրդից մեկ լումա էլ չպիտի փախցնի: Պետք է շիտակ լինել: Իրականում սա մանր խնդիր չէ, սա համապետական խնդիր է: Մեր իշխանությունը ահավոր թալանով է զբաղվում: Պաշտոնյան գործի է գնում ու մտածում՝ ինչ անի, որ փող փախցնի մի տեղից ու իր աթոռին հնարավորինս երկարաժամկետ մնա: Այսպիսին է մեր վիճակը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ