25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հյուսիսային պողոտան` երեկ, այսօր, վաղը» ցուցահանդես է պատրաստվում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքով` հասարակությունն ընդհանրապես գիտի` ինչ կարևոր բան է ճարտարապետությունը, հատկապես հայերս, սակայն դրա հետ մեկտեղ մարդիկ շատ քիչ բան գիտեն ճարտարապետության մասին, քիչ է նաև այն գիտակցությունը, թե ինչ կարևոր դեր ունի ճարտարապետությունը: Այս մասին Տեր-Մինասյանը խոսեց Henaran.am_ի հետ զրույցում:

Ըստ նրա` ճարտարապետության թանգարանը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի, և իրենք փորձելու են ամեն ինչ անել, որ այն լինի առաջիններից մեկն` այցելության թվով ու հետաքրքրությամբ:

Դժոգոհության առիթ է սակայն թանգարանի շենքը, սակայն ըստ Անուշ Տեր-Պետրոսյանի, իրենց նոր շենք են խոստացել` ավելի լավ պայմաններով: «Խոնավության ռեժիմ պետք է պահպանվի, որ օրինակ` թուղթը չփչանա, նոր ֆոնդապահոց է հարկավոր, օրինակ` չունենք մշտական էքսպոզիցիա նույն պատճառով»,-նկատեց նա: Վերջինս ասաց, որ եթե պայմանները լավը լինեն, նախատեսվում է ունենալ օրինակ` Անի քաղաքին նվիրված առանձին սրահ:

Ինչ վերաբերում է 2016 թվականին ծավալած գործունեությանն, ապա նա հայտնեց, որ Երուսաղեմի ռուսական ու հայկական սրբավայրերի ցուցահանդեսն է եղել, ևս մեկ ցուցահանդես կլինի հաջորդ տարում` նվիրված հայկական եկեղեցու ներկայությանը Ռուսաստանում Սանկտ-Պետրեբուգրի գրողների թանգարանի հետ: Կայացել է նաև Ջիմ Թորոսյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդես, որ նվիրված էր նրա արվեստանոցին: Նա կարևորեց նաև ՀՀ անկախությանը նվիրված 3-րդ հանրապետության ճարտարապետական արժեքների ցուցահանդեսը: Թանգարանն անցկացնում է նաև ամբողջ աշխարհում հայ ճարտապաետների մրցույթ, որով նրանք հնարավորություն են ունենում տեսնել միմյանց ստեղծագործությունները, որոնք տեսնում ու գնահատում է նաև հայաստանյան հանրությունը:

2017 թվականի կարևոր նախաձեռնություններից մեկն էլ նվիրված է լինելու Հյուսիսային պողոտային. «Կրքերը միշտ բուռն են եղել, բայց տեղեկտվությունը քիչ է եղել, իսկ չիմացությունը շատ է եղել: Այն անվանվելու է «Հյուսիսային պողոտան երեկ, այսօր, վաղը»: Թող գան, տեսնեն` ինչպիսին է եղել, շատ հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու վաղը Հյուսիսային պողոտան, որի բացումն անշուշտ առաջադիմական քայլ է եղել»:

Հարցին, թե ովքեր են ընդհանրապես այցելում թանգարան, Տեր-Մինասյանը պատասխանեց. «Շատ տարբեր շերտեր, դպրոցականներ, ուսանողներ»: Նա հավելեց, որ հաճախ փողոցում մարդիկ անցնելիս տեսնում են, թե որ ցուցադրությունն է ընթանում և այցելում են, դիտում:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը պատմեց, որ արցախյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի ուսանողական առաջին կուրսի աշխատանքների ցուցահանդեսն են կազմակերպել, ինչը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: «Մարդիկ և բացման օրն էին շատ, և հետո էլ անընդհատ գալիս էին, հիմա քաղաքաշինության կոմիտեն հրապարակելու է մի գրգույք, որ ներկայացնելու է Ղարաբաղի ճակատամարտերում զոհված ճարտապաետներին, որ թվով 3-ն են: Նրանց աշխատանքներն առանձին բոկլետներով ներկայացվելու են»,-եզրափակեց Անուշ Տեր-Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ