23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմեն Ջիգարխանյանը` սկանդալի կիզակետում. նրան դատի են տվել

Լրագրողները պարզել են, որ հանրահայտ ու սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է սկանդալի կիզակետում։ RNS-ի լրագրողները պարզել են, որ հայտնի դերասան եւ Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը դատարանի առաջ կկանգնի, նրա թատրոնի նախկին աշխատակիցները դատի են տվել նրան։

Պարզվում է, որ նախկին աշխատակիցները Ջիգարխանյանին մեղադրում են իրանց ապօրինաբար աշխատանքից ազատելու մեջ։ Մասնավորապես՝ 58-ամյա հանդերձապահուհի Մարգարիտա Չերեսը պնդում է, որ թատրոնում ավելի քան 20 տարի է աշխատել, իսկ 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։ Նմանապես թատրոնի դերասանուհի Դանա Նազարովան հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Փոխարենը դերասանուհուն աշխատանքից ազատել են՝ առանց որեւէ բացատրություն տալու։

Նրանք երկուսն էլ դիմել են դատարան։ Նրանք նշում են, որ այս ամենը Ջիգարխանյանի երիտասարդ կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ձեռքի գործն է ու հենց նա է ամեն ինչում մեղավոր։

Այլ մանրամասներ առայժմ չեն նշվում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ