29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես կարող ես օրհնված կյանք ունենալ

default

Մեղքը թունավորում է մարդկանց կյանքերն ու հոգիները: Եթե չլիներ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը՝ ամեն հոգի մեղքի պատճառով դժոխք պիտի գնար:

Բայց փառք Երկնային Հորը, որ սիրեց մեղավոր մարդկանց: Այսօր Նրա Որդի Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության շնորհիվ մենք ունենք փրկություն և հավիտենական կյանքի հույս:
Ոմանց կարծիքով մարդը պիտի միայն բարի գործեր կատարի երկրի վրա, որպեսզի փրկություն ունենա:

Շատերն էլ առաջնորդվում են նրանով, որ իրենք արդեն ծնված օրից քրիստոնյա են ու կարիք չունեն Աստծո տան մեջ լինելու, Նրա խոսքը լսելու, որից էլ գալիս է փրկության հավատքը: Հավատաս, թե չհավատաս՝ Հիսուս Քրիստոս Փրկիչը խաչվել ու հարություն է առել հենց քեզ համար, և այսօր Նա կանգնած է քո սրտի դռան հետևում և թակում է սրտիդ դուռը:

Եթե թույլ տաս՝ Նա կմտնի քո կյանք, կօրհնի ու հոգու փրկություն կտա քեզ: Հավատա և հետևիր Հիսուսին, ու դու կունենաս օրհնված կյանք երկրի վրա և քո Փրկչի հետ հավերժ կյանք երկնքում:

Շողեր Շախոյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ