25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այս օրենքի իրականացման ձևն անընդունելի է» /վիդեո/

 

«Մենք այդ մարդկանց ուրիշ ասելիք չունենք՝ զինվորներին ու նրանց ընտանիքներին: Այսօր այդ օրենքն ընդունելը ճիշտ է:  Կրկնելով Փաշինյանի ասածը՝ ես էլ պիտի ասեմ՝ այդ նախագիծը կհանգեցնի մեր բանակի մարտունակության հզորացմանը:  Յուրաքանչյուրը կարող է իմանալ՝ այդ գումարը մարդիկ ստացել են, թե ոչ: Այդ ընտանիքները բոլորին են հայտնի լինելու՝ անուն առ անուն: մենք կկարողանանք համոզվել՝ այդ գումարները հասել են նրանց, թե ոչ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանրությանը հայտնի «1000  դրամի նախագծին»:

ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն իր հերթին ընդգծեց՝ ցանկացած հայ մարդ պետք է դրական ընդունի այդ նախագիծը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, սակայն, համաձայն չէր մյուս բանախոսների հետ: «Օրենքն արդեն ընդունվել է երրորդ ընթերցմամբ:  Այս օրենքի իրականացման ձևն անընդունելի է: Բանակին աջակցություն միշտ էլ պետք է: ՀՀ քաղաքացիները միշտ ապացուցել են՝ պատրաստ են դա անել, պատրաստ էն աջակցել բանակին: Սա հարկատեսակ է: Պարզապես իշխանությունները չեն ուզում դա խոստովանել», – ասաց Անժելա Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ