23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Աճառյան պողոտայում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան պողոտայում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են « VAZ 2109» մակնիշի 50 MG 101 պ/հ (վարորդի տվյալները պարզ չեն), « Nissan Xtrail» մակնիշի 34 NN 275 պ/հ (վարորդ՝ Վ. Ա.) և «Lexus RX 330» մակնիշի 99 PL 996 պ/հ (վարորդ՝ Վ. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով « VAZ 2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ. (1988 թ. ծնված) և Ա. Մ.-ը (1986 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ»:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ