28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նորերը մեր­կանալով` դիտարժան են. Հրապարակ

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

Երբ մշակույթի նախարար նշա­նակվեց պարոն Արմեն Ամիրյանը, անկեղծ լինեմ, առան­ձնապես ուրախացա, որ մշակույթի նախարարությունում գոնե ինչ-որ չափով շունչը կփոխվեր: Մյուս կող­մից հասկանալով, որ նորանշանակ նախարարը հեռուստատեսությունից ավելի շատ բան է հասկանում, քան հայ գրականության խնդիրներից ու նպատակներից (հաշվի առնելով նրա երկարամյա փորձը հեռուստառադիո ասպարեզում), հույս չունեի, որ նա մեծ փոփոխություններ կիրականացներ: Սակայն ինչ է ստացվում, հարգելի նա­խարար: Ձեր պատկերացմամբ երի­տասարդ գրողներն առավել կարեւոր ու արժեքավոր են, քան ավագները, ուստի պետք է տպագրել, հետո նաեւ թարգմանել հատկապես նրանց: Վատ չէ` ընդհանուր առմամբ: Ես էլ երիտա­սարդ ստեդծագործող եմ եւ պետա­կան աջակցությամբ ՀԳՄ «Մուտք» մատենաշարով նոր եմ տպագրել առաջին ժողովածուս, ինչպես նաեւ Լեւոն Անանյանի անվան գրական մրցույթի մրցանակակիր եմ: Ես լավ եմ գիտակցում, որ գրականությունը շարունակականություն է, սերունդ­ների օղակները միմյանց են կապ­ված, իրարով են պայմանավորված: Գուցե ԲՀԿ պատգամավոր Նաիրա Ձոհրաբյանը տարին երկու գիրք էլ կարդալու ժամանակ չունի: Այդ պատճառով է պահանջում պետպատվերով չտպագրել հայատառ գեղարվեստա­կան ստեղծագործություններ:

Այս­պիսի ազգային նիհիլիզմ եւ զավեշտ երեւակայելն անգամ անհնարին էր: Մենք բարձր գրականություն ունենք, որն ստեղծում են հատակում հայտն­ված գրողները: Նրանցից շատերն օր­վա հացի կարիք ունեն: Նրանք են կրթական-դաստիարակչական իմաստով ազգի հոգեւոր սերնդափոխությունն ապահովում: Առանց ավանդույթ­ների նորարարությունն իմաստ չունի, առանց ավագ եւ միջին սերնդի գրա­կան կենդանի ընթացքը: Չտպագրել ավագներին, թողնել այս կամ այն գուցե անճաշակ հրատարակչի հույսին: Իսկ գիրք կարդացողներն իրականում շատ են, բայց հաճախ գնելու գումար չունեն: Այո, մերօրյա շոուբիզնեսյան էթիկետը պահանջում է նոր եւ երիտասարդ «ուժեր» դաշտն աշխուժացնելու համար: Նորերը մեր­կանալով շատ ավելի դիտարժան են, քան տարեցները: Դա «աստղ» դառ­նալու չափանիշներից է: Պարոն նա­խարար, միթե շոուբիզնեսյան սխեմա­ները նույնացնում եք հայապահպանության համազգային խնդիրների հետ: Նոր մշակված, այսպես կոչված շոուբիզնեսագրական սկզբունքից ել­նելով` հայ գրողները դուրս են մղվում մշակութային ասպարեզից, չեմ ասում առաջնաբեմից: Բոլորս գիտենք, որ սր­տացավ մտավորականության տեղն արհեստականորեն «շոուբիզնեսով» է կոմպենսացված: Երկրորդ, եթե նույնիսկ շեշտը դրվում է երիտասարդ տաղանդների աշխարհռչակման վրա, ապա հայտնի չէ, թե ինչ սկզբունքներով են ընտրվելու այդ տաղանդները եւ ինչպես են մատուցվելու արտաքին շուկա:

Երրորդ, առաջնայինը դրսի պահանջներն են, թե մեր ազգա­պահպանության շահերը: Գուցե շփոթված էիք, երբ հայտարարեցիք նշված սկզբունքները, որովհետեւ, օրինակ, Հովհ. Թումանյանի թարգմա­նությունները ռուսերեն շատ անհաջող են առհասարակ, ռուսներն էլ նույնն են ասում Ալ. Պուշկինի ստեղծագործությունների մասին: Սա նշանակում է, որ թարգմանությունը չափազանց կարեւոր է մշակույթի արտահանման տեսանկյունից, սակայն դա միակ չա­փանիշը չէ գրողներին բնութագրելու համար: Դրսի ազդեցությունն էլ միա­նշանակ չէ: Վերջինիս «դրական» օրի­նակը բոլորիս ծանոթ է շոուբիզնեսյան աստղաբույլ-աղբաբույլի գործունեու­թյունից: Հեռուստատեսային աղբը, կոմերցիան ազգի բթացման ու այլա­սերման նպատակներին են ծառայում, գրականությունն էլ պիտի դառնա այդ կարգի քարոզչության շարունա­կողը: Անպարկեշտ գրականությունը, ինչպես անպարկեշտ տեսահոլովակ­ները, միանգամից բուռն արձագանք են գտնում`դառնալով պահանջված: Պահանջված լինելն էլ հարաբերա­կան է: Բացի այդ գրահրատարակչու­թյանն ուղղված բարեփոխման Ձեր նպատակամղումը որոշ հրատա­րակչությունների միանգամից դարձ­նելու է գրական ճաշակ թելադրող եւ պահանջարկ ձեւավորող մարմին: Իսկ նրանց պահանջարկը շատ դեպքերում պարզունակ է: Նրանք, այդպիսով, դառնում են հայ գրականության դատավորները, ավելի ճիշտ կլինի ասել` դահիճները:

Հարգելի նախարար, եթե կարծում եք, որ փոփոխություններ են անհրա­ժեշտ, ապա սկսեք հեռուստատեսության ստամոքսի լվացումից: Գրողը մարդ չէ Ձեր աչքում, որ այդքան արհամարհական վերաբերմունք եք դրսեւորում դեպի գրականությունը: Իսկ ինչ են անում հեռուստատեսու­թյունն ու մեդիա դաշտը գրականու­թյունը պրոպագանդելու, ժողովրդին հասցնելու համար: Ես համոզված եմ, որ եթե անցյալ դարի հայ դասական­ներն ապրեին մեր օրերում, նրանց էլ կշրջանցեին: Դժվար թե նրանք էլ համազգային ճանաչում եւ փառք վա­յելեին: Հազարամյակներով հարուստ եւ բարձրարվեստ գրականություն ենք ստեղծել, ինչպես եղավ, որ հիմա այլեւս գրողներ չունենք, եւ ազգի ջիղը ցամաքել է: Ինչ հրաշքով այդ ջիղը հա­սավ մեր օրերն ու հանկարծ ամլացավ: Կարծում եք` մեր ժողովուրդը կմարսի այդքան գարշելի հոգեւոր սնունդը: Սխալ ծայրից եք սկսել, պարոն նա­խարար: Մինչդեռ մեր երկրի ներսում այնքան գործ կա անելու, ճշմարիտ լուծման այնքան հարցեր…

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ