24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեզոքացնո՞ւմ են, թե՞ փոխարինում են Կարեն Կարապետյանի մտերիմներին

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ  նախկին  գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, նույն ընկերությունում նշանակվել է տնօրենի օգնական: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, երեք օր առաջ աշխատանքից ազատվել էր Կարապետյանի մտերիմներից մեկը` գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը: Վերջինս ընկերությունում առանցքային մարդ էր համարվում:

Ըստ մամուլի, չեզոքացնում են Կարեն Կարապետյանի մտերիմներին:

Փաստորեն, ստացվում է այնպես, որ Կարեն Կարապետյանի կադրերին չեն ազատում, այլ մեկը փոխարինվում է մյուսով:

Henaran.am-ի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը այս օրերին արտերկրում է, եւ  մինչեւ հոկտեմբերի վերջ  կգա Հայաստան: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կարապետյանի այցը կապ ունի Հայաստանի ներքաղաքական առաջիկա զարգացումների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ