25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիբիրախտ. երեք հոգի հոսպիտալացվել է

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Ծովակ, Վանեւան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացվել է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:

3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաեւ ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների եւ դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Իրավիճակը վերահսկելի է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ