16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ջան, ջան աշուն է…”,-երգում է 4-ամյա այգեպարցին`կրակոցների տակ /վիդեո/

Տավուշի  մարզի Այգեպար գյուղը մոտ 500 բնակիչ ունի: Դպրոց-մանկապարտեզ կա, խանութներ, սակայն այգեպարցիները եթե հնարավորություն ունենային` կտեղափոխվեին գյուղից:

Գյուղը սահմանամերձ է, իրենց իսկ խոսքով “2 մետրի վրա են թուրքերը եւ ամեն օր կրակում են”: 4-ամյա Լիլիթը չի վախենում կրակոցներից:

“Վախիլ չիմ, կրակում են, լույսերը անջատում ենք”,-ասում է նա: Աղջկա մայրը` Անին դպրոցում է աշխատում, հարս է եկել գյուղ: “Աշխատանք ունեմ, բայց վարձատրությունն է քիչ, երկկոմլեկտ դասարաններ են, որպես սահմանամերձ գոտի էլ փոխհատուցում չենք ստանում”,-ասում է զրուցակիցս:

“Իրա աղջիկը ավելի ուժեղ ա , քան մաման, կրակոցներից վախենում ա շատ”,-զրույցին խառնվում է գյուղի խանութպանը` Մարինան: Գները համար մայրաքաղաքին նման են` 10-20 դրամ է տարբերությունը: “Մարդկանց փող չունեն, պարտքերի ցուցակն եմ ավելացնում, բայց դե որ չտանք, հո սոված չեն մնա”,-ասում է տիկին Մարինան` դժգոհելով հարկերից:

“Էս պուճուր խանութի համար 10 հազար դրամ տալիս եմ, էդքան առեւտուր էլ չեմ անում”,-ասում է նախ խնդրելով կառավարությանը վերանայել որոշումը; “Եթե լինի լավ կլինի, բայց եթե չլինի էլ ոչինչ, մենակ չկրակեն, ամեն ինչին կդիմանանք”,-լավատես է Մարինան: Ինտերնետ չունեն, հայկական ալիքներից մեկ-երկուսն են դիտում: Փոխարենը ադրբեջանական բոլոր հեռուստաալիքների ծրագրերը անգիր գիտեն..

Այսպես տեսա Այգեպարը`աշնան մի օր: Ու հեռանալուց Լիլիթը երգում էր` ջան, ջան, աշուն է…. Ուրեմն  ինչքան էլ դժգոհեն, մարդիկ սիրում են իրենց հողը, իրենց երկիրը…

Մանրամա`սները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ