29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք. Հովիկ Աբրահամյան

image_22848

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՛՛Դիլիջանի միջազգային դպրոցի՛՛ ծրագրի շրջանակներում կատարվելիք ներդրումները կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական վիճակի բարելավմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում, խոսելով այդ ծրագրի մասին, ասաց Աբրահամյանը:  

՛՛Նման ծրագրերը պետք է պաշտպանվեն և պետք է հնարավորություն տանք նման ծրագրերի իրականացմանը, քանզի դա աշխատատեղ է, դա սոցիալական վիճակի բարելավում է, գոնե աշխատատեղ կլինի, գործազրկության խնդիրը կլուծվի, համայնքների բյուջեն կլցվի՛՛,-ասաց նա ու հավելեց.

՛՛Մեզ մոտ ներդրումների համար հերթ չեն կանգնել, երբ մեզ մոտ ներդրումների հերթ կլինի, այն ժամանակ կնստենք և կքննարկենք, թե ում տանք ներդրում կատարելու հնարավորությունը՛՛:

ԱԺ նախագահը շեշտեց, որ կառավարությունն է պատասխանտու հարկային քաղաքականության համար, և եթե կառավարությունը պարտավորություն է վերցնում, որ սա մեր բյուջեի և մեր երկրի համար լավ նախագիծ է, ապա պարտավոր են կողմ քվեարկել: 

՛՛Բայց համաձայն եմ, որ հստակ ծրագիր է պետք ներկայացնել: Պետք է հետամուտ լինել և հստակ պարզել, թե ինչ շինարարական նյութեր են օգտագործվելու, բայց կազմակերպություններն էլ իրենց հերթին արտոնություններ են ուզում ներդրում կատարելու համար՛՛,-նկատեց նա:

Նրա խոսքով` կառավարության հասցեին մշտական քննադատություն է հնչում ներդրումների դաշտ ստեղծելու համար և հիմա, երբ կա հնարավորություն, կրկին հնչում է քննադատություն:

՛՛Ես ուզում եմ նաև այստեղից հնչեցնել, որ պատգամավորներն ունեն մտահոգություն, որ ծրագրի առկայության պայմաններում այն տրամադրվի Ազգային ժողովին և այն պատգամավորները, ովքեր հետաքրքրված են այս ծրագրի ապագայով, հասկանան, թե այս ծրագիրն ինչ է իրականացնելու՛՛,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ  Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School, DIS) նախագիծը, որը նախաձեռնվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից, եզակի է նրանով, որ այնտեղ սովորելու են երեխաներ տասնյակ երկրներից: 

Դպրոցի շինարարության ղեկավարող կազմակերպությունը RD Project Management Armenia-ն է, գլխավոր նախագծողը և գլխավոր կապալառուն՝ RD Construction Management Armenia-ն: Շինարարության մեջ արդեն ներդրվել է $20 մլն և ներդրումների ընդհանուր ծավալը նախագծում կկազմի  $150 մլն: Դպրոցում սովորելու տարեկան վճարը կկազմի $30 հազ., ընդ որում, երեխաների շուրջ 70%-ը կսովորեն կրթաթոշակների օգնությամբ:

Դպրոցի հոգաբարձուների  խորհրդի անդամներն են կրթության ոլորտի եւ բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսը: 

Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով եւ ուրիշներ։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ