18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տալիս իրեն. ընդհուպ մինչև փողերի լվացում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դեմ է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին մաքսային և հարկային արտոնություններ տալուն: Այս մասին պատգամավորը հայտնեց այսօր Ազգային ժողովում իր ելույթում: 

՛՛Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում՝ ինչի համար: Ով է տեսել ութսուն միլիոն դրամի արտոնություն ուզեն, բայց ծրագիր էլ չկա: Քանի մեքենա է բերվելու, քանի տոննա երկաթ է բերվելու՛՛,-ասաց պատգամավորը: -Այդքան ասում են օլիգարխ, օլիգարխ, բայց ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տվել իրեն՝ ուզել պետությունից՛՛,-նշեց նա:

Բագրատյանի խոսքով՝ պետք է ասել, թե քանի ուսուցիչ ու դասախոս է այդ դպրոցում աշխատելու: Նա նկատեց, որ արդեն զիջում արվել է կառավարությանը նախկինում, երբ ընդունվել է օտարերկրյա դպրոց բացել ՀՀ-ում, սակայն հիմա պետք չէ թույլ տալ, որ այս օրենքն էլ ընդունվի:  

՛՛Բա մենք թույլ տանք, որ Ազգային ժողովն էսքան իջնի՞… ով ուզում է սրա հետևը կանգնած լինի, դա հազար ու մի հարցեր է ենթադրում, ընդհուպ մինչև փողերի լվացում: Ազգային ժողովն իրավունք չունի օրենք ընդունել՝ չիմանալով ինչի մասին է այն: Եթե բիզնեսն ի սկզբանե ճիշտ չի դրված, չի կարող կայուն լինել՛՛:

Բագրատյանի համար անհասկանալի է, որ այս դպրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությունները պետք է ավելացրած արժեքի հարկի գծով արտոնություններ ունենան:  

Նշենք, որ  Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School, DIS) նախագիծը, որը նախաձեռնվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից, եզակի է նրանով, որ այնտեղ սովորելու են երեխաներ տասնյակ երկրներից: 

Դպրոցի շինարարության ղեկավարող կազմակերպությունը RD Project Management Armenia-ն է, գլխավոր նախագծողը և գլխավոր կապալառուն՝ RD Construction Management Armenia-ն: Շինարարության մեջ արդեն ներդրվել է $20 մլն և ներդրումների ընդհանուր ծավալը նախագծում կկազմի  $150 մլն: 
Դպրոցում սովորելու տարեկան վճարը կկազմի $30 հազ., ընդ որում, երեխաների շուրջ 70%-ը կսովորեն կրթաթոշակների օգնությամբ :


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ